Գազալցակայանում պայթյունից տուժածներից 4 պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա. 2-ի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է «Հրապարակ». Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիս Գազալցակայանում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր չկան. մանրամասներ «Հրապարակ». Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ Սրբազանը Երեկվա պայթյունից հետո փակ է Երևան-Սևան ճանապարհի մի հատվածը Հրապարակվել են գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների անունները Ինչո՞ւ մինչև հիմա լցակայանը չի փակվել. Սուրեն Սուրենյանց Վազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ «Կրակից հեռո'ւ». Երևան-Սևան մայրուղին խցանվեց. շտապօգնության մեքենաներ են մոտենում (տեսանյութ) Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է 

«Հայաստանն Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ահաբեկիչների թիրախում էր Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլը»: Զոհեր, վիրավորներ, փոխված ճակատագրեր: Ցանկացած ահաբեկչություն փոխում է այն երկրի ներքին ու արտաքին կյանքը, որում այն տեղի է ունեցել: ՌԴ ՈՒՊՆՏՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ, Հանրային ու պետական կառավարման մագիստրոս Աղվան Պողոսյանն ասում է՝ սա 21-րդ դարում տեղի ունեցած ամենազազրելի ահաբեկչություններից մեկն էր, որը խլեց ավելի քան 150 մարդու կյանք: «Ահաբեկիչները ձերբակալված են, աշխատանքներ են տարվում կազմակերպիչների, կազմակերպիչ պետությունների մասին ավելի հանգամանալից և հիմնավոր փաստեր ներկայացնելու համար: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները մինչև ՌԴ նախագահի ընտրություններն իրենց քաղաքացիներին առնվազն զգուշացրել էին, որ պահպանեն զգուշավորություն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր են ահաբեկչական գործողություններ:

Ահաբեկչությունից մեկ ժամ հետո միացյալ Արևմուտքը հայտարարում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները, և այն որևէ առնչություն չունի Ուկրաինայի կամ նրա հատուկ ծառայությունների հետ: Մեկ ժամվա ընթացքում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, որ դա Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կազմակերպել, և Ուկրաինան որևէ առնչություն չունի դրա հետ: Մինչև ահաբեկչությունը և դրանից հետո մեկ ժամ դեռևս չանցած այդ ի՞նչ հետախուզական տվյալներ ունեին Արևմուտքի երկրները, երբ հայտարարում էին, որ ահաբեկչության հետ Ուկրաինան որևէ առնչություն չունի: ՌԴ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ահաբեկչության կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, այդ մասին Ռուսաստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում վկայակոչեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարեց, որ դեպքից հետո ահաբեկիչներն ուղղություն էին վերցրել դեպի Ուկրաինայի սահման, որտեղ արդեն կար բացված «պատուհան» Ուկրաինա մուտք գործելու համար:

Ահաբեկիչները ձերբակալվել էին Բրյանսկի շրջանում: Ահաբեկչությունից հետո Ռուսաստանում ներքին առումով մի շարք փոփոխություններ կլինեն: Հայտնի է, որ ահաբեկիչները Տաջիկստանի քաղաքացիներ էին, նոր էին ստացել ՌԴ քաղաքացիություն, բնականաբար, միգրանտների հանդեպ տեղի կունենա խստացում, վերահսկողությունը մեծանալու է: Դա արդեն նշմարելի է: Երկրորդը՝ եթե պարզվի, որ կազմակերպիչներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են, կարծում եմ, որ համապատասխան արձագանքը շատ չի ուշանա, և մենք դրա ականատեսը կլինենք: Տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված էր ոչ թե այդ 150 մարդու դեմ, այլ ամբողջ Ռուսաստանի Դաշնության: Երկրորդ կարևոր փաստը՝ Արևմուտքի երկրները հայտարարում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են ԴԱԻՇ-ի զինյալները: Պարտադիր պայման չէ լինել փորձագետ և մատնանշել, որ այդ տեսաձայնագրություններում բացահայտ երևում է՝ այդ մարդիկ ԴԱԻՇ-ի զինյալներ չեն, որովհետև վախվորած և հստակ հայտարարում են, որ այդ ամենը կազմակերպվել է գումարի դիմաց, պրոցեսն էլ՝ Տելեգրամ-ալիքների միջոցով: Բացի դա, ԴԱԻՇ-ի զինյալները դեպքի վայրից երբեք չեն դիմում փախուստի, այլ իրենց պայթեցնում են, նրանց դեպքում չկան խղճահարության և վախկոտության նշույլներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Անցում ենք կատարում Հայաստանին: Օրվա իշխանությունը, որը փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը, հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերվելու ճանապարհին: Բոյկոտում է ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպումները, նիստերը, բայց, կարծես, այնքան էլ ակտիվ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում: Ավելին, կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին: «2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացված է եղել հակառուսական, հակահապկական մոտեցումներով: 2018 թ.-ին առաջին բումային քայլը ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն էր, որը հստակ մեսիջ էր ՀԱՊԿ-ին, որ հայաստանյան իշխանությունը նրանց մոտեցումները չի կիսում: Երկրորդ՝ Արցախի կորստից հետո «նախկիններն են մեղավոր» թեզն այլևս չի աշխատում: Բնականաբար, նոր թիրախ պետք է ընտրեն, թե ով է իրենց ձախողումների մեղավորը, դա Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են:

Մեր տարածաշրջանում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, Հայաստանը որպես գործիք է օգտագործվում արևմտյան երկրների կողմից՝ հանձին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, ընդդեմ Ռուսաստանի: Երկու տարի տևող ուկրաինական պատերազմից հետո արևմտյան ուժերը հասկացել են, որ Ուկրաինայի վրա այլևս ներդրում անելն անիմաստ է, և նրանց պետք է երկրորդ՝ նոր օջախ բացել: Այդպիսի օջախ կարող է լինել Հյուսիսային Կովկասը Հայաստանի դեմքով: Արևմտյան ուժերն ամեն մի քայլ ձեռնարկում են, որպեսզի Հայաստանն իրականացնի վեկտորի փոփոխություն: Առավելագույնը կարող են տալ ԵՄ դիտորդի կարգավիճակ, հարց է՝ կտա՞ն, թե՞ ոչ: Ունենք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, այսինքն՝ նատօական ուժերը Հայաստանին ՆԱՏՕ-ում չեն սպասում:

Վերջերս Կլաարի արած հայտարարությունը վկայում էր այն մասին, որ՝ «հայե՛ր, ձեր ուղղությունը ոչ թե ՆԱՏՕ-ն է, այլ Ռուսաստանից պոկվելուց հետո Թուրքիան է»: Փորձում են Հյուսիսային Կովկասը դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Մինչև օգոստոսի 1-ը նշմարվում է ռուս սահմանապահների դուրսբերումը «Զվարթնոց» օդանավակայանից, հետո տեղի են ունենալու 102րդ ռազմաբազայի դուրսբերման գործողությունները և այլն: Հայաստանի իշխանությունները սա ներկայացնում են որպես դիվերսիֆիկացիա՝ անվտանգային և տնտեսական առումով: Հայտարարում են՝ սառեցնում են հարաբերությունը: ՀԱՊԿ-ում «կարգավիճակի սառեցում» տերմին գոյություն չունի, կա՛մ դուրս ես գալիս, կա՛մ մնում ես ՀԱՊԿ-ի կազմում: Սա փաշինյանական գործելաոճ է, շանտաժ անելու սխեման նրա մոտ նախկինում աշխատել է, այս պահին էլ մեծ գերտերությունների հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել, որի հատուցումը կստանա Հայաստանը և հայ ժողովուրդը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ վերջերս Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շատ կարևոր մեսիջ է հղել, որն ուղղված էր ոչ միայն Ռուսաստանին, այլև հայ ժողովրդին ու հենց իշխանությանը: «Այն է՝ Վլադիմիր Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայում: Դա վկայում է մեկ բանի մասին՝ իրենք Հայաստանի հանդեպ անվտանգային, տնտեսական հետաքրքրվածություն չունեն, Հայաստանն օգտագործվում է որպես չոր, բութ գործիք ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի Կովկասից Ռուսաստանի դուրս գալը պայմանավորեն Հայաստանի միջոցով: Քաղաքագիտական կամ դիվանգիտական բարձրագույն կրթություն պետք չէ ունենալ այդ ամենը հասկանալու համար: Վրաստանի և Ուկրաինայի օրինակն ունենք, շղթայի մեջ հաջորդիվ Հայաստանն է, որն օգտագործվում է արևմտյան պետությունների կողմից ընդդեմ Ռուսաստանի: Վրաստանի և Ուկրաինայի քաղած դասերից հետևություն պետք է անի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

Վերադառնում ենք ԵԱՏՄ-ի թեմային: «Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է շուրջ 7,6 մլրդ դոլար, ինչը 43 տոկոսով ավելի է եղել 2022 թ.-ի համեմատությամբ: Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: 2023 թ.-ին Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ կազմել է 3 մլրդ 609 մլն դոլար, 2022 թ.-ի համեմատ թիվն աճել է առնվազն 41 տոկոսով: ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023 թ.-ին կազմել է 7 մլրդ 306 մլն դոլար՝ աճելով 43 տոկոսով 2022 թ.-ի համեմատ: Իսկ դեպի ՌԴ արտահանումը կազմել է 3 մլրդ 418 մլն դոլար՝ աճելով գրեթե 39 տոկոսով նախորդ տարվա համեմատ, ներմուծումը՝ 3 մլրդ 380 մլն դոլար, աճելով 47 տոկոսով նախորդ տարվա համեմատ: Այս թվերը խոսում են այն մասին, որ տնտեսական քաղաքականությունն առնվազն ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ այս պահին այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը հայտարարում են, որ տեղի է ունենում դիվերսիֆիկացիա, այս թվերը խոսում են այն մասին, որ այդ գործընթացն այս պահին այնքան էլ արդյունավետ չէ և չի կարող տեղի ունենալ, որովհետև տնտեսական քաղաքականության կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից շատ բարձր է: Նիկոլ Փաշինյանը, սա շատ լավ հասկանալով, փորձում է դեղին մամուլի ոճով պարզաբանումներ տալ, որ ԵԱՏՄ-ն ապաքաղաքական կառույց է, անվտանգային առումով որևէ կախվածություն չունենք, ՀԱՊԿ-ում կարող ենք սառեցնել մեր հարաբերությունները, բայց քանի որ տնտեսական առումով կախվածություն ունենք ԵԱՏՄ-ից, մնանք նրա կազմում: Այդպես չի լինում: ՌԴ իշխանությունները բազմիցս մատնանշել են, որ Հայաստանն իր որդեգրած քաղաքականության մեջ պետք է հստակեցումներ մտցնի: Նիկոլ Փաշինյանը պետք է որոշի՝ եթե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, տնտեսական հետևանքները զգալու է Հայաստանի Հանրապետությունը»,-ընդգծում է փորձագետը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազալցակայանում պայթյունից տուժածներից 4 պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա. 2-ի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է«Հրապարակ». Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիսԳազալցակայանում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհեր չկան. մանրամասներ «Հրապարակ». Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ ՍրբազանըԵրեկվա պայթյունից հետո փակ է Երևան-Սևան ճանապարհի մի հատվածըՀրապարակվել են գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների անուններըԻնչո՞ւ մինչև հիմա լցակայանը չի փակվել. Սուրեն ՍուրենյանցԱսիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակԱրսեն Հարությունյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի հաղթողՀինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներՊեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունըՎազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ«Կրակից հեռո'ւ». Երևան-Սևան մայրուղին խցանվեց. շտապօգնության մեքենաներ են մոտենում (տեսանյութ)Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է Պայթյունի վայրից հինգ քաղաքացի հոսպիտալացվել է ․ ՀՀ ԱՆՉինաստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կայուն կերպով զարգանում ենԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյունից, ըստ նախնական տեղեկությունների, կան տուժածներ. ՆԳՆՄոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել Բանանի գնի առումով տնտեսության մասին բարբաջողը, երկիրը պիտի իհարկե դարձներ բանանային․ Ռուբեն ՄխիթարյանԵղիշե Մելիքյանը նոր պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետՊայթյունի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ«Ռուսական մարդասիրական առաքելությունը» ՀՀ-ում ղարաբաղցի երեխաների համար ռուսաց լեզվի ուսուցման ծրագիր է պատրաստելՀրատապ. Արզնիի գազալցակայանն է պայթել. զոհերի, վիրավորների մասին տեղեկություններ չկանԵրևան-Սևան ճանապարհի գազալցակայանում պայթյուն է որոտացել․ մանրամասներՌուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակում են իրականություն դառնալԱ'յ տխմարներ, մեզ ուզում են մորթել, հիմա էլ Մինսկի խումբն են ուզում լուծարել, ամեն ինչ կկորցնենք (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացված Արցախում մզկիթներ է կառուցումՍրբազանը կհաղթի` նրա կողմը կանցնեն, Սրբազանը կպարտվի` հայրենիքը կհանձնեն. Արմինե ՕհանյանՍրբազանին հաջողվեց ապահովել կոնսոլիդացիա. այն պետք է վերածել քաղաքական կապիտալի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ իրականացվող քայլերը«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը հրավիրում է մեծ ավտոերթի դեպի Վանաձոր՝ հանրահավաքիՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին Ալիևը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ առանց դրա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվիՔՊ-ից համոզում են՝ բան չմնաց, մի քիչ էլ ենք զիջում, ու երանելի «խաղաղության պայմանագիրն» է կնքվումՄոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել Եթե թշնամին չի հասել Երևան, չի նշանակում, որ տավուշցին, Սոթքում ապրողը հանգիստ է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Նիկոլ, վարչապետ», «Դուք թուրք եք, թուրք». սադրանք՝ Շարժման իրազեկման ակցիայի ընթացքում (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բուլղարահայ ուխտավորներիՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների կրթության հարցերԱշխարհը մեզ փալասի տեղ էր դրել, այս օրերը վճռորոշ կլինեն մեր ներկայի և հետագա կյանքի համար. Սրբազան (տեսանյութ)«Դուք սխալ մարդու վրա եք խաղադրույք կատարել». Արդյո՞ք Ելցինը դեմ էր Քոչարյանի թեկնածությանը (տեսանյութ)Աշխարհաքաղաքական կոնսենսուս կա՝ Փաշինյանը պետք է հեռանա. Սեֆիլյան (տեսանյութ)Սրբազան, մենք բոլորս ակնկալիք ունենք, ուզում ենք` եռագույնը հաղթի սևին ու սպիտակին. զոհվածի հայր (տեսանյութ)Մարդկանց զրկել են հայրենիքից, գերեզմանները քանդել, հիմա էլ բռնություն են գործադրում (տեսանյութ)Եթե էս հրապարակը լցվեր զոհված հերոսների ծնողներով, Նիկոլ Փաշինյանը մի ժամ չէր դիմանա. Արա Ռոստոմյան (տեսանյութ)Մենք փալաս չենք, Սրբազանի Շարժումը մեզ վերադարձնում է մեր արժանապատվությունը (տեսանյութ)ՀԱՄԱՍ–ը հայտնել է ՄԱԿ–ի դպրոցի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 40 զոհի մասինԹշնամին մի միլիմետր չի նահանջելու, տեսնում է` դիմացը ծնկած ստախոս է, անընդհատ առաջ է գալու. Սրբազան (տեսանյութ)Մարդ լինել․ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմ կթողարկվի«Հ1», էդ ներողությունը չի անցնում, ձեզ պահեք այդ կիսաներողությունը, դուք տեղով վրիպակ եք. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Ամենադիտված