ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնի 

Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական ուղիները էական փոփոխություններ են կրում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի, Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման պարագայում արևմտյան պետությունները շարունակաբար տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Փաստացի, Ռուսաստանը լուրջ տնտեսական ճնշման տակ է գտնվում։ Ու այս իրավիճակում բնական է, որ Արևմուտքը շահագրգռված չի լինի այն առևտրային ուղիների ու տրանսպորտային միջանցքների գործարկմամբ, որոնք անցնում են Ռուսաստանի տարածքով կամ հարում են դրան։ Միևնույն ժամանակ, համաշխարհային առևտրի իրականացման լոգիստիկայում խնդիրներ կան՝ կապված Սուեզի միջանցքով անցնող ծովային ուղու հետ, քանի որ Եմենի հութիները հարվածում են Կարմիր ծովով երթևեկող նավերին։

Ճիշտ է, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիա է ձևավորվել բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու նպատակով, և ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների դիրքերին, սակայն Իրանի ազդեցությունը կրող հութիներին այդպես էլ հնարավոր չի լինում զսպել։ Արդյունքում խաթարվում է Կարմիր ծովով ու Սուեզի ջրանցքով Չինաստանը Եվրոպային կապող կարևորագույն տրանսպորտային հանգույցը։ Միաժամանակ մեծանում է այլընտրանքային տրանսպորտային ուղիների գործարկման կարևորությունը։ Բնական է, որ տարբեր երկրներ ցանկանում են, որ իրենց տարածքով կամ իրենց ազդեցության տակ գտնվող գոտիով անցնի այն տրանսպորտային ուղին, որը կապահովի կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև։ Այս պարագայում Թուրքիայի կողմից առաջ է քաշվում «Միջին միջանցքի» նախագիծը, որը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել թուրքական ազդեցության տարածման և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Խնդիրն այն է, որ այս տրանսպորտային նախագիծն անցնելու է թյուրքալեզու պետություններով. Միջին Ասիայով պետք է հասնի Հարավայի Կովկաս, ապա՝ Թուրքիայով՝ դեպի Եվրոպա։ Ու պատահական չէ նաև, որ Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար «Միջին միջանցքի» նախագծի իրականացման հետ են կապում նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման ու անգամ համոզում են Եվրոպային, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը շահավետ կլինի նաև եվրոպական երկրների համար։ Ընդ որում, նախատեսվում է «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրել եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ: Իսկ եվրոպական տարբեր պաշտոնյաներ անգամ ողջունում են այս նախագծի իրականացումը, այդ թվում՝ նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագրի» ընդունումից հետո, որում կարևորություն է տրվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։

«Միջին միջանցքի» ծրագրի իրագործման հարցում Արևմուտքը շահագրգռված է նաև Ռուսաստանը շրջանցող էներգակիրների մատակարարման ուղիներ ստեղծելու մասով։ Ստացվում է այնպես, որ Եվրոպան Ռուսաստանին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս թողնելու համար նախընտրում է առաջ մղել Թուրքիային։ Եվ փաստացի այս հարցում Թուրքիայի ու Արևմուտքի շահերը համընկնում են։ Այսպիսի իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը դեմ է նաև պատժամիջոցների տակ գտնվող Իրանի տարածքով տրանսպորտային միջանցքների գործարկմանը։ Իսկ ի՞նչ խնդիր ունի հիմա Եվրոպան Ադրբեջանից էներգակիրների տեղափոխման համար, քանի որ նավթամուղներն ու գազամուղներն ապահով անցնում են Վրաստանով ու նույնիսկ ավելացվել են գազի մատակարարման ծավալները։ Խնդիրն այն է, որ շատ շուտով Վրաստանով էներգակիրների տեղափոխումը կարող է դառնալ ոչ ապահով։

«Օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի ընդունման հետ կապված իրադարձությունները, ցույցերն ու բողոքի ակցիաների շարունակական դրսևորումները ցույց են տալիս, որ Արևմուտքը փորձում է Վրաստանի ձեռքով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և Թբիլիսիին ներքաշել այն փորձանքի մեջ, ինչի միջով ժամանակին անցավ Սահակաշվիլին։ Իսկ եթե իրավիճակը շատ լարվի, ապա պարզ է, որ կթիրախավորվեն նաև Վրաստանով անցնող էներգետիկ նախագծերը։ Առայժմ Վրաստանի իշխանությունները հաստատակամ են՝ թույլ չտալու, որ իրենց երկիրը ներքաշեն հերթական արկածախնդրության մեջ: Նրանք առաջին հերթին հանդես են գալիս սեփական երկրի ու ժողովրդի շահերի տեսանկյունից:

Թե որքան կկարողանան նրանք դիմադրել արտաքին հզոր ճնշումներին, ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է հաշվի առնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանում, չի կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ Հայաստանի համար թե՛ Արևմուտքի՝ տարածաշրջանում առավել ամրանալու տեսանկյունից՝ թեկուզ Հայաստանի ու Վրաստանի տուժելու հաշվին, թե՛ վերը նշված հետաքրքրությունների ֆոնին... Իսկ թե ինչու է Արևմուտքն այսպես շտապում Հայաստանում ու Վրաստանում, այլ խոսակցության թեմա է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա
Ամենադիտված