Այս գիշեր Երկրին կհարվածի վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը
Գիտություն և ՄշակույթՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը հայտնել է, որ քսան տարվա մեջ առաջին անգամ Երկրի վրա կարող է տեղի ունենալ հինգերորդ մակարդակի մագնիսական փոթորիկ, գրում է ria.ru-ն։
Բանն այն է, որ Արևը պլազմայի չորս մեծ ամպեր է նետել մեր մոլորակի ուղղությամբ, որոնք կմիավորվեն էլ ավելի մեծ օբյեկտի մեջ։ Կանխատեսվում է, որ այս գիշեր օբյեկտը կհարվածի Երկրի մագնիսական դաշտին:
Փորձագետի կարծիքով՝ փոթորկի մակարդակը կհասնի առնվազն G4,33-ի, և կա հավանականություն, թեև ընդամենը 15 տոկոս, որ այն 2005 թվականից ի վեր առաջին անգամ կհասնի G5-ի մակարդակին։