Ամերիկյան հակատանկային հրթիռը հարված է հասցրել ռուսական T-90 տանկին
Մերձավոր ԱրևելքՍիրիայում ընդդիմադիր խմբավորումներից մեկի գրոհայինները հարված են հասցրել կառավարական ուժերի դիրքերին: Որպես հետևանք, այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» զինյալներն ամերիկյան ծանր հակատանկային BGM-71 TOW տեսակի համալիրից արձակված հրթիռով հարվածել են ռուսական արտադրության T-90 տանկին:
Սակայն, չնայած տեղի ունեցած հզոր հարվածին և պայթյունին, տանկը բոլորովին անվնաս է մնացել: Ականատեսները նկարահանել են տեղի ունեցածը:
Ահաբեկիչներն ուրախացել են՝ տեսնելով, որ հարվածել են տանկին, սակայն նրանց ուրախությունը կարճ է տևել, գրում է «Ռուսկայա վեսնա» պորտալը:
Ինչպես հայտնի է դարձել, դեպքը տեղի է ունեցել Հալեպ նահանգում: Հարկ է նշել, որ սա Սիրիայի հակամարտության ընթացքում առաջին միջադեպն է: