«Ճաճոյի Էդոյի» ընտանիքում կիրառել են նույն գործիքը, որով տարիներ շարունակ իրեն նվաստացրել ու վախեցրել են. հրապարակախոս
ԲլոգոսֆերաՀրապարակախոս Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ճաճոյի Էդոյի ընտանիքում տիրող իրավիճան ու նրա ողբերգական մահը մշակութաբանորեն վերլուծել և հասկանալ է պետք։ Երբ փորձում ես խոսել ընտանիքների առողջացման մասին, միանգամից պիտակավորվում ես, որպես «ընտանիք քանդող» ու դա տոտալ ֆոբիա է, կարծես հայկական ընտանիքը հիմնված է մեկ արժեքի վրա ու դա բռնությունն է։
Սիրուց վախեցած ու սերն արգահատող հասարակություն է սա, քանի որ սերը ենթադրում է հավասարության ու ազատության զգացում, իսկ ընտանիքներում իշխանության ու բռնության մթնոլորտ է։ Բայց նույն բռնությունը բռնություն է ծնում, եթե մարդը էլ որևէ ելք չի տեսնում ազատագրվելու, կիրառում է նույն գործիքը, որով՝ տարիներ շարունակ իրեն են նվաստացրել ու վախեցրել։ Առողջացրեք ձեր ընտանիքները, ու հաղթահարեք ձեր վախերը, թե չէ հետևանքները շատ ծանր են լինում»։