Սևանա լիճը՝ Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի վայրերի ցանկում
ՏնտեսությունՍեւանա լիճը դասվել է Եվրոպայի 19 ամենամատչելի ու հրաշալի տուրիստական վայրերից մեկը, հաղորդում է Business Insider պորտալը:
Ցանկը կազմվել է՝ ցույց տալու համար Եվրոպայում քիչ հայտնի, բայց հասանելի ու հետաքրքիր վայրերը: Հոդվածում նշվում է, որ չնայած երկրի գեղեցկությանը, Հայաստանում տուրիզմը բավականաչափ զարգացած չէ և գները բավականին ցածր են:
«Երկիրը հայտնի է իր վանքերով. Սեւանա վանքը պետք է անպայման տեսնել»,- մեջբերում է պորտալը:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանում ճաշելու գինը միջին կարգի ռեստորանում մեկ անձի համար կազմում է 10 եվրո, իսկ գիշերակացը 3 աստղանի հյուրանոցում կամ հյուրատներում 20 եվրոյից պակաս արժե: