ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Հայաստանը՝ տնտեսական և քաղաքական թակարդում

Վերլուծական

Վերջին օրերին հանրության և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությունը: Սա պայմանավորվում է հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի լարվածությամբ, որը նկատվում է վերջին շրջանում:

Ի՞նչ է տվել Հայաստանին՝ ԵՏՄ-ին անդամակցությունը: Սա ամենից շատ հնչող հարցերից մեկն է և, միևնույն ժամանակ՝ լիարժեք պատասխան չստացած հարցերից մեկը։ Դա զարմանալի չէ, որովհետև  ԵՏՄ-ին անդամակցության ազդեցության գնահատումը  լուրջ վերլուծական աշխատանք է ենթադրում։ Նման աշխատանք կառավարության պատվերով արվեց, որով գնահատվում էր 2015 թվականի առաջին կիսամյակի տնտեսական ազդեցությունը, սակայն մենք դեռ հստակ պատկերը չունենք։ Սա հիմք է տալիս, որ «եվրոպամետներն» ու «եվրասիամետները» ԵՏՄ-ի ազդեցությունը ներկայացնեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Օրինակ, եվրոպամետները համոզված են, որ խորացնելով մեր հարաբերությունները ԵՏՄ-ի ու մասնավորապես Ռուսաստանի հետ՝ ավելի ենք մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունը այդ երկրից և դարձել ավելի խոցելի՝ Ռուսաստանից եկող բացասական ազդակների նկատմամբ։ Մյուսները՝ հակառակը՝ պնդում են, որ ԵՏՄ-ին անդամակացությունը Հայաստանի առջև լրջագույն հնարավորություններ է բացել՝ 200 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք ստանալու և Եվրոպայի ու ԵՏՄ-ի միջև տարանցիկ դեր ստանձնելու առումով։ Նրանք համոզված են, որ եթե չենք կարողանում լիարժեք օգտվել այդ հնարավորությունից, ուրեմն խնդիրը մեր մեջ է։ Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման հետ կապված՝ նրանք ասում են, որ եթե չանդամակցեինք, ապա ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պետք է առաջին հերթին դրական անդրադառնար ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության վրա։ Սակայն այս դեպքում գնահատականներ տալը չափազանց դժվար է, որովհետև առևտրի վրա ազդեցին բազմաթիվ գործոններ։ Օրինակ, 2014 թվականի վերջին ռուսաստանյան ռուբլու արժեզրկումը լուրջ դժվարությունների առաջ կանգնեցրեց Հայաստանի արտահանողներին. հայկական արտադրանքը դարձավ թանկ և անմրցունակ։

Ամեն դեպքում, Հայաստան-ԵՏՄ առևտրային հարաբերություններ ասելը չափազանցություն է, որովհետև Ռուսաստանից բացի մյուս երեք անդամների հետ առևտրաշրջանառության ծավալները չափազանց փոքր են։ Այսպես, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան- ԵՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 1.08 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 29.8 մլն դոլար է, Ղազախստանի հետ՝ 5.8 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունն այնքան քիչ է, որ այդ երկիրը անգամ առանձին տեղ չի գտնում արտաքին առևտրի մասին Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվող 4 տասնյակ երկրների շարքում:

ԵՏՄ-ի անդամ բոլոր երկրներն, առանց բացառության, ձգտում են կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և այլ կողմերի միջև: Օրինակ՝ հենց Հայաստանը: Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն ուղին «ընտրելու» գործընթացն ուղեկցվում էր ակտիվ քարոզչությամբ, որ ահա, Երևանն, իրականացնելով «և-և»-ի քաղաքականությունը՝ մի շատ կարևոր կամուրջ կդառնա ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև: Ավելին, ըստ «կամուրջի» այսպես ասած տեսության՝ Հայաստանը պետք է իրար կապի նաև ԵՏՄ-ն ու Իրանը: Նկատենք, որ այս հայտարարություններն արվում են երկրի վարչապետի ու նախագահի կողմից, սակայն իրավիճակը դրամատիկ է այնքանով, որ Հայաստանը «կամուրջի» գործով չունի առաջընթաց և ունի լուրջ մրցակիցներ:

Վերջին տարիներին արդեն պարզ դարձավ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ավելի շատ տնտեսական վնաս է բերում, քան օգուտ… Թեև,  հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ այդ միությանն անդամակցումը ավելի շուտ ՀՀ անվտանգության համար էր, քան տնտեսության, Արցախյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵՏՄ-ն որևէ անվտանգության հարց չի լուծում: Սովորաբար, երբ որևէ պետություն անդամակցում է որևէ դաշինքի կամ միության, այն կատարում է հիմնականում երեք ասպեկտներից ելնելով: Դրանք են՝ 1.Անվտանգություն, 2. Տնտեսական շահ, 3. Քաղաքակրթական նույնականացում: Փաստորեն, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն Հայաստանը մտցրել են մի միություն, որը մեզ համար չի ապահովում տվյալ երեք ասպեկտներից և ոչ մեկը: Անվտանգության ապահովման առումով ԵՏՄ-ն գործառույթներ չի իրականացնում, քանի որ այն ռազմաքաղաքական դաշինք չէ:

Ճիշտ է, Հայաստանը անդամակցում է ԵՏՄ անդամ երկրներից բաղկացած ՀԱՊԿ-ին, սակայն այս կազմակերպության անդամ երկրներ հանդիսացող Ռուսաստանը և Բելառուսը զենք են վաճառում Ադրբեջանին, որն օգտագործվում է Հայաստանի և Արցախի դեմ և դժվար է հավատալ, որ հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում այս կազմակերպության անդամ երկրները կպաշտպանեն Հայաստանին, նամանավանդ, որ Ղազախստանը, Բելառուսը և շատ հաճախ՝ նաև Ռուսաստանը պրոադրբեջանական դիրքորոշում են ընդունում և անտեսում են ՀՀ շահերը: Ավելին, ՀԱՊԿ պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ Արցախի վրա Ադրբեջանի կողմից հարձակվելու դեպքում իրենք չեն միջամտելու: Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որը ՀԱՊԿ պայմանագրով պարտավորվել է պաշտպանել Հայաստանին՝ այլ պետությունների կողմից հարձակումից, Արցախը չի դիտարկում որպես ՀՀ մի մասը և որևէ պարտավորություն չի ստանձնել Արցախի նկատմամբ ոտնձգություններ կատարվելու դեպքում:

Այս ամենի հանրագումարում կարելի է պնդել, որ  ԵՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը Հայաստանին դեռևս շոշափելի ոչինչ չեն տվել:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ամենադիտված