Մատենադարանի ողջ հարստությունը կդառնա պետության բացառիկ սեփականություն
ՀասարակությունԿառավարության հուլիսի 20-ի նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց Մադենադարանը հիմնադրամ դարձնելու որոշման նախագիծը:
Ըստ նախարարի՝ հինմնադրամի կարգավիճակ ստանալուց հետո Մատենադարանի ինքնավարությունը մեծանում է, դրան զուգընթաց՝ ավելանում է նաև միջազգային համագործակցության շրջանակը:
Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հիմնադրամի կարգավիճակ ստանալուց հետո Մատենադարանում պահվողջ ամբողջ հարստությունն անցնում է պետության վերհսկողությանը:
«Մատենադարանում պահվող անանց արժեքները դառնում են պետության բացառիկ սեփականություն»,- ասաց նախարարը:
Որոշման նախագծն ընդունվեց:
Հիշեցնենք, որ հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի: