«Բարսելոնա»-ն քնել է. «Ռեալ»-ը գերիշխում է խաղային բոլոր ասպեկտներում. Չավի
ՍպորտԿատալոնայն «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին, ով այժմ հանդես է գալիս «Ալ Սադ»-ում, խոսել է այն մասին, թե ինչու է «Ռեալ»-ը գերազանցում կատալոնյան թիմին:
«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ «Բարսելոնա»-ն քնել է: Նա պետք է ուժեղացնի իր ակադեմիան և դրա խաղային մոդելը: Մինչև առաջին թիմում հայտնվելը երիտասարդ խաղացողները պետք է անպայման սովորեն խաղալ ակումբին համապատասխան ոճով:
«Ռեալ»-ը շատ լավ ձեռբերումներ ունի: Ներկա պահին մադրիդցիները գերիշխում են խաղային բոլոր ասպեկտներում՝ հակագրողներ, դիրքային գրոհ, գնդակին տիրել և գրոհից պաշտպանություն անցնել: Նրանք ունեն շատ արագ, ուժեղ խաղացողներ, ովքեր հավատում են Զիդանին»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն: