Ռամոսի կարմիր քարտն ու «Ռեալ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)
ՍպորտԻսպանիայի առաջանության առաջին տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Դեպորտիվո»-ի հետ և առավելության հասավ 3:0 հաշվով:
Մեկնարկից 20 րոպե անց Գարեթ Բեյլը բացեց հաշիվը, 7 րոպե անց Կարլոս Կազեմիրոն կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը, իսկ 62-րդ րոպեին Տոնի Կրոսը հաշիվը դարձրեց 3:0:
Նշենք, որ խաղավարտին (90+2) երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը: