Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Միհրան Հարությունյանի դեմ
ՍպորտՍոչիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի դեմ: Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոնին մոդել Նիկոլ Տենը մեղադրել էր իրեն ծեծելու մեջ:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները աղջկա ներկայացած մեղադրանքը չեն հաստատել: Իրավապահ մարմինները, չունենալով բավարար հիմք, կարճել են գործը, ըստ էության՝ արդարացնելով հայ ըմբշամարտիկին:
Այս մասին mk.ru-ին ասել է Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Գալստյան: