Ռունին դատարանի որոշմամբ 100 ժամ հասարակական աշխատանք կկատարի
Սպորտ«Էվերթոն»-ի հարձակվող Ուեյն Ռունին իրեն մեղավոր է ճանաչել մեքենան ոչ սթափ վիճակում վարելու մեջ:
Ֆուտբոլիստը 100 ժամ հասարակական աշխատանք կկատարի: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Ռունին նաև 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից ու ստիպված կլինի 12 ամիս ի օգուտ հասարակության աշխատել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը օգոստոսի 31-ի գիշերը բերման էր ենթարկվել օրինապահ մարմինների կողմից:
Ռունին ներողություն է խնդրել և հույս հայտնել, որ օգտակար կլինի հասարակական աշխատանքում: