Լևանդովսկիի տրանսֆերի հարցով «Ռեալ»-ը բանակցում է «Բավարիա»-ի հետ
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է՝ կարիերան շարունակի Իսպանիայում:
Լեհ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ը:
Ինչպես տեղեկացնում է AS,-ը մադրիդյան թիմն արդեն սկսել է բանակցությունները գերմանական ակումբի հետ՝ ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար:
Լևանդովսկին դժգոհ է մյունխենյան թիմի տրանսֆերային քաղաքականությունից, որը շատ գումարներ չի ծախսում նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար:
29-ամյա հարձակվողը ցանկանում է խաղալ այնպիսի ակումբում, որը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում:
Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիա»-ի հետ՝ ավարտվում է 2021-ի ամռանը: