Պայթյունավտանգ դրություն՝ Հունաստանում
ԱշխարհՀունաստանի երկու խոշորագույն քաղաքներում՝ Աթենքում ու Սալոնիկում լայնածավալ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու երիտասարդ ակտիվիստների միջև, որոնք դուրս էին եկել փողոց 1973 թվականի ուսանողական ընդվզման 44-ամյակին նվիրված քայլերթին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է Associated Press գործակալությունը, զանգվածային բախումների պատճառով տուժել է երկու քաղաքացիական անձ: Մայրաքաղաք Աթենքում բժիշկները շտապ վիրահատել են լուրջ այրվածքներով հոսպիտալացված կնոջը՝ փորձելով փրկել նրա ոտքը:
Քայլարշավի առիթով Աթենքի փողոցներում ծառայություն իրականացնելիս է եղել շուրջ 5000 ոստիկան: