Instagram-ում ամենահայտնի ճանապարհորդ-զույգը՝ Գեղարդի վանքում
ԼուսանկարներInstagram-ում ամենահայտնի ճանապարհորդ-բլոգեր ամուսիններ Մուրադ եւ Նատալյա Օսմանները կրկին այցելել են Հայաստան։
Այս անգամ զույգն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար՝ Գեղարդի վանքից:
Նշենք, որ նախորդ անգամ Օսմանները եղել էին Տաթեւի վանքում:
Մուրադ Օսմանը լուսանկարիչ է, որն Instagram-ում հայտնի է դարձել իր հեղինակած՝ Follow me («Հետեւիր ինձ») լուսանկարների ձեւաչափով։ Նա կնոջ հետ ճանապարհորդում է աշխարհով մեկ եւ լուսանկարների միջոցով փոխանցում տարբեր քաղաքաների կոլորիտը։