Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանից տարեկան 1.39 մլրդ եվրո փոխհատուցում ստանալ
ՌուսաստանԵվրամիությունը մտադիր է Ռուսաստանից տարեկան 1.39 մլրդ եվրո փոխհատուցում ստանալ խոզի մսի ներկրման սահմանափակումների համար: Առևտրի համաշխարհային կազմակերպությունն արդեն Բրյուսելի պահանջն ուղարկել է արբիտրաժային դատարան:
Ինչպես ընդգծում է Politico պարբերականը, ԵՄ ղեկավարությունն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա «հայելային պատժամիջոցների պայքարում»: Պարբերականի քաջատեղյակ աղբյուրների խոսքով՝ ֆինանսական փոխհատուցման մասին գործը զարգացում ստացավ, երբ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Բրյուսելի պահանջն ուղարկեց դատարան:
Ինչպես բացատրել է Եվրամիության ներկայացուցիչներից մեկը, արբիտրաժային դատարանը կորոշի՝ արդյոք արդարացի է հայցը, թե ոչ: Դրանից հետո դրական որոշման պարագայում դատարանը կհստակեցնի Ռուսաստանի նկատմամբ տվյալ միջոցի կիրառման հնարավորությունը: