Ադրբեջանում կորպորատիվ արժեթղթերի ծավալը նվազել է 58 տոկոսով
ԱդրբեջանԱդրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի փոխանցմամբ` երկրի կորպորատիվ արժեթղթերի ծավալը 2017թ-ին նվազել է ավելի քան 5 մլրդ մանաթով կամ 58 տոկոսով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Առաջնային շուկայում կորպորատիվ արժեթղթերի ծավալը 2016թ-ի համեմատ նվազել է 3,6 անգամ: Բաժնետոմսերի մոտ կեսը` ավելի քան 1,8 մլրդ մանաթը, բաժին են ընկնում առաջնային շուկային: