Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին 

Սերժ Սարգսյանի մյունխենյան էնդշպիլը

Վերլուծական
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած Հայաստանի նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Ավանդաբար այս համաժողովների ժամանակ քննարկվում են աշխարհում տեղի ունեցող կարեւոր զարգացումների, տարատեսակ անվտանգության հետ կապված հարցեր։ Մյունխենի համաժողովը նաեւ լավ հարթակ է, հատկապես մեր նման երկրների համար` գերտերությունների բարձրաստիճան պատվիրակների առաջ բարձրաձայնել անվտանգության հետ կապված իրենց մտահոգող լուրջ խնդիրները։ Իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում` նման կարգի համաժողովներով, ինչու չէ, նաեւ հենց մյունխենյան համաժողովով կարելի է պատկերացում կազմել մեր արտաքին քաղաքականության, դրսում Հայաստանի դերի եւ նշանակության մասին։
 
Սերժ Սարգսյանի ելույթը «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման համատեքստում էր, ինչն ինքնին անչափ ուշագրավ է: Հենց Հայաստանի այդ կախյալ վիճակի մասին վերաբերվող հարցերին Սերժ Սարգսյանը դիվանագիտորեն խուսափեց պատասխանել: Ակնհայտ է, որ Սարգսյանը պատրաստ չէր Հայաստանի եվրասիական ընտրության և դրա արդյունավետության մասին հարցադրումներին: Դա է պատճառը, որ նախագահի ելույթի հիմնական մեխը ոչ թե ԵՏՄ-ԵՄ երկընտրանքն էր, այլ հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Սարգսյանը կրկնեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում իր ելույթի հիմնական ուղերձը՝ «հայ-թուրքական արձանագրությունները մինչ ապրիլ հետ կկանչվեն՝ պայմանավորված թուրքական կողմի վարած ապակառուցողական քաղաքականությամբ»:
 
Միևնույն ժամանակ, ակնհայտ է Սարգսյանի ելույթի շեշտադրության փոփոխությունը, եթե նախագահի նյույորքյան ելույթը շատ ավելի կտրուկ էր և արտահայտված վերջնագրի լեզվով, ապա Մյունխենում Սարգսյանը ակնարկեց՝ Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում պետք է բանակցվեն բոլորովին այլ փաստաթղթեր և արձանագրություններ: Դժվար է ենթադրել՝ ինչն է նման հետքայլի պատճառը, սակայն մի բան ակնհայտ է՝ Սարգսյանի նյույորքյան ելույթն ուղղված էր առավելապես ներքին լսարանին, այդ ելույթին, ինչպես գիտենք, հաջորդեց Հայաստան-Սփյուռք համաժողովը, որտեղ Սարգսյանի առջև խնդիր էր դրված ձևավորել համազգային լիդերի իր ամպուլան: Որքան դա ստացվեց՝ այլ հարց է: Մյուս կողմից՝ Հայաստանի շուրջ՝ տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներից մեր երկիրն անմասն մնալ չի կարող: Հետևաբար ՝ անհրաժեշտ է որոշակիորեն փոխել հռետորաբանությունը, առնվազն՝ միջազգային հանրության համար:
 
Սարգսյանի ելույթի երկրորդ կարևոր ուղերջձը վերաբերում էր արցախյան հակամարտության կարգավորման՝ հայկական կողմի տեսլականին: Նախագահի ելույթը մեկ անգամ ևս փաստեց, որ մենք կարողանում ենք Արցախի մասին խոսել միջազգային հանրության համար ընդունելի և հասկանալի լեզվով: Որևէ նոր միտք՝ կապված բանակցային գործընթացի հետ՝ Սարգսյանը չի հնչեցրել, սակայն ակնկալիք է ձևակերպել Եվրոպայից. «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս՝ տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»: Մյուս կողմից` եթե Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին, առաջին հերթին` դա պարտավոր է անել հենց ինքը: Հայաստանը վերջին շրջանում Բաքվի հռետորաբանության կոշտացումը պայմանավորում է բացառապես հարևան երկրում ընթացող նախընտրական գործընթացներով, գուցե դա է պատճառը, որ հայկական կողմի պատասխանը ինչ-որ տեղ ասիմետրիկ է, և միակ սփոփող հանգամանքը այն է, որ այդ պատասխանը հնչում է միջազգային ամբիոնից: Կլսե՞ն այս անգամ Հայաստանի ձայնը…
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
Ամենադիտված