Գոլերի ցուցանիշ՝ Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)
Տեսանյութեր«Սևիլյա»-ի ֆուտբոլիստ Վիսամ Բեն Յեդերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը (2:1) դուբլի հեղինակ է դարձել 22 րոպեում:
Մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում այս ֆուտբոլիստը գոլ խփելու համար ծախսում է միջին 65 րոպե: Լավագույն արդյունքը Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուինն է (1 գոլ՝ 63 րոպեում): Այս մասին տեղեկացնում է InStat-ը:
Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, ով խմբային փուլում «Լիվերպուլ»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել յուրաքանչյուր 73 րոպեն մեկ անգամ: