Թող հիմա էլ ասեն, որ նա պետք է կարիերան ավարտի 33 տարեկանում. Ռոնալդուի մայրը` որդուն քննադատողներին (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՊորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Դոլորեշ Ավեյրուն դիմել է այն մարդկանց, ովքեր քննադատում են իր որդուն.
«Թող հիմա էլ ասեն, որ Ռոնալդուն պետք է կարիերան ավարտի 33 տարեկանում»,-Ինստագրամում գրել է Ավեյրուն և լուսանկար հրապարակել պորտուգալացի ֆուտբոլիստի գոլային ցուցանիշի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ռեալ»-ը 6:3 հաշվով հաղթել է «Ժիրոնա»-ին, Ռոնալդուն՝ դարձել պոկերի հեղինակ: