Lydian Armenia-ի ստերը շարունակվում են․․․
ՀայաստանLydian Armenia-ի ստերը շարունակվում են․․․
Ընկերներիս հորդորով որոշեցի նայել օֆշորային հանքահենների տեսանյութը։ Մինչև այս կադրը հասնելն արդեն իսկ պարզ էր, որ հերթական պարզագույն մանիպուլյացիայի հետ գործ ունենք։ Բայց այս հատվածը ուղղակի վերջն էր՝ դրա համար որոշեցի կիսվել։ Այստեղ աշխատակիցը չափում է իրենց վերցրած նմուշի թթվայնությունը՝ pH-ը և ասում բառացի հետևյալը․ «ոնց որ հերթական անգամ՝ հիմա էլ թիվը նորմայի մեջ է»։ Նայում ենք այդ պահին սարքի էկրանին երևացող թվին, որը 2,95 է։
Թթվայնության՝ pH-ի (ջրի ջրածնային ցուցիչի), նորման 7 է, իսկ 2,95 -ը նշանակում է, որ հեղուկն անցել է խիստ թթվային միջավայր։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ կա ուժեղ թթվային դրենաժ ու առաջ է գալու ջրում ծանր և վտանգավոր մետաղների լուծման հսկայական վտանգ ու պոտենցիալ։
Բայց դա կարևոր չէ Լիդիանի համար, քանի որ իրենց համար կարևոր է սուտը որպես իրականություն ցույց տալը։
Ցանկության դեպքում կարող եք տարածել գրառումը։
Գրառումը՝ Լևոն Գալստյանի