Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները 

Դրան մորթեք, սատկացրեք․․․ Նորատուսցի Ալիկի արյունոտ ռազբորկայի գործը

Իրավունք

«Առաջին լրատվական»-ը գրում է.

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստում դատարանը շարունակեց ու ավարտեց 14 հատորանոց քրեական գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հետազոտության ընթացքում հանդես եկավ հայտարարություններով:

Մասնավորապես՝ գործով օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում կատարվել են կասկածյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Այնուհետև այդ գաղտնալսված հեռախոսազրույցները վերծանելու, միմյանց հետ խոսողների ձայների նույնականացում կատարելու համար դատատեսաձայնագրառական փորձաքննության են ուղարկվել հիշյալ գաղտնալսումների ձայնագրությունները, ինչպես նաև Ալիկ Բանդուրյանի, Պետրոս Իսրայելյանի, Արմեն Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստերի ձայնագրառումները: Սակայն փորձագետները պատասխանել են, որ դատական նիստերի ձայնագրառումները պիտանի չեն ձայների նույնականացում կատարելու համար:

Այդ ժամանակ Բանդուրյանի, Իսրայելյանի, Գասպարյանի ձայների նմուշները ստանալու նպատակով կատարվել է «Ներքին դիտում» գործողություն՝ խոսել են վերոհիշյալ երեքի հետ, գաղտնի ձայնագրություն են կատարել, ապա այդ ձայնագրություններն ուղարկել են փորձաքննության՝ որպես հիշյալ երեքի ձայների նմուշներ: Փորձաքննությունը կատարվել է, ձայների նույնականացումը իրականացվել է, ու գաղտնալսված հեռախոսազրույցները վերծանվել են:

Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ փորձաքննության ուղարկելու նպատակով մեղադրյալների ձայների նմուշները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ՝ «Ներքին դիտում» գործողության միջոցով ձեռք բերված ձայները չէին կարող օգտագործվել որպես նմուշներ: Նմուշառում կատարելու՝ օրենքով սահմանված կարգ կա՝ նախ պետք է որոշում կայացվեր՝ նմուշներ վերցնելու վերաբերյալ, ապա ձայների նմուշները պետք է վերցվեին ընթերակաների մասնակցությամբ, ձայնագրությունները պետք է ընթերակաների ներկայությամբ փաթեթավորվեին, կնիքվեին ու նոր միայն հանձնվեին փորձաքննության:

Քանի որ ձայների նույնականացումը կատարվել է օրենքի խախտմամբ ձեռք բերված նմուշների օգտագործմամբ, ուստի պաշտպանական կողմը միջնորդելու է, որ գաղտնալսված հեռախոսազրույցները անթույլատրելի ապացույց ճանաչվեն:

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ այս հարցի լուծման երկու տարբերակն էլ պաշտպանական կողմը հաշվի է առնելու: Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ ձայների նմուշները վերցվել են օրինական կարգով, ու գաղտնալսված հեռախոսազրույցները թույլատրելի ապացույցներ ճանաչվեն, ապա պաշտպանական կողմը ապացույցներ է բերելու, որ այդ խոսակցությունների առկայության պայմաններում անգամ առաջադրված մեղադրանքներն անհիմն են…

Գործի քննության ընթացքում սկզբում ձերբակալվել է Պետրոս Իսրայելյանի կինը, նրան մեղադրանք է առաջադրվել պարտակման համար: Կնոջ ձերբակալումից հետո վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Պետրոս Իսրայելյանը, և կնոջն ազատ են արձակել: Որոշ ժամանակ անց սպանության մեղադրանքով կալանքի տակ է առնվել Պետրոս Իսրայելյանի որդի Գոռը:

Ըստ պաշտպաններ Միհրան Պողոսյանի ու Երեմ Սարգսյանի՝ Գոռին մեղադրանք առաջադրելու ցուցում քննիչին տրվել է գործով դատախազի կողմից, չնայած քննիչը համարել է, որ Գոռ Իսրայելյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան: Այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրվել է, քննություն է կատարվել ու նախաքննության ավարտին նոր միայն դադարեցվել է Գոռ Իսրայելյանի քրեական հետապնդումը՝ վերջինիս մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ վերը ներկայացվածից կարելի է հետևություն անել, որ գործով դատախազի կողմից ձգտում է եղել Չարբախցի Գեղամի ընտանիքի դեմ գործելու:

Այս գործով բացահայտ անհամաձայնության դրսևորումներ կան քննիչի ու գործով դատախազի միջև, ինչը այլ գործերով հազվադեպ հանդիպող երևույթ է:

Մասնավորապես, նման անհամաձայնություն քննիչի ու դատախազի միջև ի հայտ է եկել ոչ միայն Գոռ Իսրայելյանին մեղադրանք առաջադրել-չառաջադրելու հարցում, այլև՝ դեպքի ժամանակ սպանված Մուշեղ Մուշաղյանի ու Գևորգ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի մասերը կարճելու հիմքերի գնահատման ժամանակ:

Քննիչը որոշում է կայացրել Գևորգ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի մասը կարճել ոչ թե մահվան հիմքով, այլ՝ նրա գործողությունները անհրաժեշտ պաշտպանության սահմաններում՝ իրավաչափ լինելու հիմքով:

Դատախազը վերացրել է քննիչի այս որոշումը:

Եվ կայացվել է դրան հակառակ որոշումը՝ Մուշեղ Մուշեղյանի մասն է կարճվել՝ գործողություններն իրավաչափ լինելու հիմքով, նա՛ է ճանաչվել գործով տուժող, իսկ Գևորգ Ավետիսյանի մասը կարճվել է մահվան հիմքով, նրա իրավահաջորդը զրկվել է տուժողի իրավահաջորդի կարգավիճակից:

Քննիչը գրավոր առարկություններ է ներկայացրել դատախազի կողմից իր կայացրած որոշումները վերացնելու վերաբերյալ: Բայց դատախազը մերժել է քննիչի առարկությունները ևս:

Պաշտպանական կողմը հայտարարեց՝ դատախազը Մուշեղ Մուշեղյանին է տուժող ճանաչել, նրա՛ գործողություններն է գնահատել իրավաչափ, որպեսզի կարողանա պահպանել Ալիկ Բանդուրյանին ու Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքները: Իսկ եթե տուժող ճանաչվեր Պետրոս Իսրայելյանի թիմին պատկանող Գևորգ Ավետիսյանը, նրա՛ գործողությունները ճանաչվեին իրավաչափ, ապա կփլուզվեին նաև Պետրոս Իսրայելյանին ու Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքները:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից
Ամենադիտված