«Արսենալ»-ը պետք է հաղթի Եվրոպայի լիգայում, որպեսզի պահպանի Վենգերի աշխատանքը. Լակազեթ
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը մեկնաբանել է թիմի` Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելը:
Լոնդնոցիները ԲԿՄԱ-ի հետ պատասխան խաղը 2:2 հաշվով են ավարտել, սակայն առաջին խաղում տոնած 4:1 հաշվով հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել:
«Սա բարդ խաղ էր լավ թիմի դեմ: ԲԿՄԱ-ն ուժեղ էր, բայց մենք հաղթեցինք երկու խաղի արդյունքում:
Հիմա մեր գլխավոր նպատակը Եվրոպայի լիգայում հաղթելն է: Ահդ թվում նաև հանուն նրա, որ պահպանենք Վենգերի աշխատանքը», – ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը: