Նորվեգիայում կարող է վերանալ կանխիկ դրամը
ԱշխարհՆորվեգիայի կենտրոնական բանկը պատրաստվում է սեփական կրիպտոարժույթը թողարկել՝ երկրում կանխիկ միջոցների օգտագործման կտրուկ կրճատման պատճառով։
Այժմ նորվեգական DNB բանկը դադարեցրել է կանխիկ դրամի մշակումը։ Հաղորդվում է, որ նորվեգացիների միայն 6%–ն է կանխիկ գումար օգտագործում։
Նորվեգիայի Բանկի ղեկավարի տեղակալ Յոն Նիկոլասենը հայտարարել է, որ կանխիկ գումարի դերը «շարունակում է նվազել» քանի որ մարդիկ գնալով ավելի շատ են ձգտում էլեկտրոնային վճարումներ կատարել։