Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 

Արման Թաթոյանի վրա անգրագետ և ոչ իրավական ձևակերպումներով հարձակվողներն առնվազն պետք է ամաչեն. Լարիսա Ալավերդյան

Հասարակություն

Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում գրանցվեց հերթական միջադեպը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին դուր չեկավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ 2019թ. զեկույցը ներկայացնելիս կիրառած՝ «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է» ձևակերպումը: Պատգամավոր Հակոբյանը, մասնավորապես, նշեց. «Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր։ 21-րդ դարում, հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշել, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Կարող էիք Ձեր միտքը այլ թեմաների շուրջ կրճատել, բայց կանանց իրավունքների մասին պետք էր ավելի համապարփակ խոսել»:

Իր հերթին՝ Թաթոյանը, անդրադառնալով ելույթին, նշեց. «Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին»:

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով նշեց. «Պետք է հստակեցնել՝ նրանք, ովքեր անգրագետ և ոչ իրավական ձևակերպումներով հարձակվում են Արման Թաթոյանի վրա, առնվազն պետք է ամաչեն: Տարիներ հետո, երբ այս ոլորտում ավելի փորձառու լինեն, կհասկանան, որ ամբողջովին դատապարտելի է նրանց այս կեցվածքը: Նոր իշխանական խմբի մոտ չի հաջողվել իրագործել՝ Նոր Հայաստան, նոր վեհափառ, նոր ՍԴ գաղափարները, հիմա հերթը հասել է ՄԻՊ ինստիտուստին: Միջադեպը նրանց նախկին գործելաոճի շարունակությունն է»: 

Ալավերդյանի խոսքով՝ իշխող կուսակցության համար անընդունելի է տեսնել մի կառույց, որն ամբողջովին գործում է իրավունքի և օրենքի ներքո. «Ցավոք, իրենց գործելաոճով նրանք խայտառակում են ինչպես իրենց, այնպես էլ հարցականի տակ դնում երկրի քաղաքակրթական մակարդակը: Այս մասով կարող եմ ասել՝ ձեռքներդ հեռու ՄԻՊ ինստիտուտից: Քաղաքակիրթ խորհրդարանը նրանց տեղը չէ: Նրանք առնվազն պետք է սովորեն՝ ստանալով առաջնային գիտելիքներ, ինչպես նաև ծանոթանան էթիկայի նորմերին»:

Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ նման միջադեպերն արդեն իսկ վատ են անդրադառնում հասարակական գիտակցության վրա, որը, ըստ նրա, արդեն իսկ զգացվում է: 

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հնչեցրած այն կարծիքին, որ ինքն անընդունելի է համարում Թաթոյանի անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորների դիտարկումների և ելույթի նկատմամբ, Ալավեդյանը ընդգծեց. «Ես ազնվորեն զարմանում եմ, թե ինչպես է քաղաքական այդ երիտասարդ խումբն այդչափ արագ դառնում  հնացած, հնամաշ՝ հեռացած քաղաքական ուժի նման: Նրանք կարծում են, թե ՄԻՊ կառույցը պետք է իրենց ենթարկվի: Այն տոնայնությունն ու կշտամբաքը, որն այսօր հնչեց ԱԺ ամբիոնից, ցույց է տալիս, որ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր առնվազն ծանոթ չեն էթիկայի նորմերին»:

Նա ընդգծեց, որ Արման Թաթոյանը կոռեկտ, իրավական և օրեսդրական բարձր իմացությունների տեր, օրինակելի հանդուրժողականություն ունեցող ՄԻՊ է:

Լուսինե Մարդոյան

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ)
Ամենադիտված