Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու ՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ) Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ» 

Ապրիլյանի ժամանակ հաղթեց Ադրբեջանը, հիմա՝ ոչ․ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին․ քաղաքագետ

Հարցազրույցներ

«Ռուսաստանի հայերը թո′ղ պատրաստվեն սումգայիթների, կամ թո′ղ հետ գան»,- այս կարծիքին է քաղաքագետ Արա Պապյանը, ով ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ հայերի նկատմամբ լայնածավալ գործողություններ հնարավոր է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև տեղի բնակչության՝ ռուսների կողմից․ «Ադրբեջանցիների հրահրումները կարող են առիթ հանդիսանալ, որ տեղի բնակչությունը սկսի գործողություններ, որը պայմանավորված է Ռուսաստանում օրեցօր վատացող տնտեսական վիճակով, ինչն էլ հանգեցնում է բնակչության դժգոհությունների։ Փորձը ցույց է տալիս, որ նման դժգոհությունների պարագայում իշխանությունները այդ դժգոհությունները ուղղորդում են կա՛մ արտաքին թշնամիների վրա, կա՛մ ներքին թշնամի են գտնում, որի վրա էլ բարդում են հիմնական մեղավորությունը»,- պարզաբանեց քաղաքագետը։

Ըստ Պապյանի՝ ներկա պահին հայերն ամենահարմար թեկնածուներն են «քավության նոխազ» դառնալու, շատ հավանական է, որ հնարավոր քաոսը, որը առաջիկայում կսկսվի Ռուսաստանում, կուղղորդվի հայերի դեմ։

Արա Պապյանն այն կարծիքին է, որ ադրբեջանցիների գործողությունները, այնուամենայնիվ, ամենաթողության չեն հասնի․ «Ադրբեջանցիների գործողությունները չեն լինի անվերահսկելի, պարզապես, իրենք, եթե հավաքեն  որոշակի ծավալ, որը հնարավոր չի լինի վերահսկել, դրանք կուղղորդվեն։ Կա մի սկզբունք, որը գործում է ցանկացած պետական ազգային անվտանգության մարմիններում. այն երևույթը, ինչը չես կարող կանխել, առաջնորդի′ր և ուղղորդի′ր։ Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները փորձ կանեն ինչ-որ բաներ կանխելու, որովհետև մեծածավալ բախումներն իրենց ձեռք չի տալիս, ինչը չի կարելի ասել փոքրածավալի վերաբերյալ, քանի որ փոքրածավալի դեպքում կկարողանան Հայաստանում դժգոհություններ գեներացնել՝ ընդդեմ ներկա իշխանությունների, իսկ եթե ստացվի այնպես, որ բանը հասնի մեծածավալ բախումների, իշխանությունները կուղղորդեն՝ տպավորություն ստեղծելով, թե դա ինքնաբուխ է եղել և որևէ մեկի կողմից չի առաջնորդվել»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանցիների նման վարքագիծը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերի նկատմամբ՝ աշխարհին ինչ-որ բան ապացուցելը կամ ցուցադրելը չէ, այլ Ռուսաստանին․ «Երբ որ ուշադիր լսում ենք ադրբեջանցի պաշտոնյաների, հասարակական գործիչների հայտարարությունները, որոնք իրենց խոսքում նշում են, որ չնայած վատ են ազգային բախումումները, չնայած կարող են ծանր հետևանքներ ունենալ,  բայց այդ ամենը պատճառ ունի՝ Հայաստանի ագրեսիան և 30 տարի Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան, եթե դուք չեք ուզում, որ այս ազգամիջյան բախումը տեղափոխվի և սփռվի ձեր երկրում, ապա պետք է լուծել բուն պատճառը, այն է՝ հայերին ստիպել, որ ադ տարածքները զիջեն։ Սա շատ պարզ ու մտածված շանտաժ է՝ ուղղված Ռուսաստանի դեմ»,- ընդգծեց նա։

Արա Պապյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ կա ևս մի երկիր, որը որդեգրել է Ադրբեջանի նույն ռազմավարությունը՝ Թուրքիան։ Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Թուքիայի նպատակները շատ ավելի ընդգրկուն են․ «Չմոռանանք, որ փետրվարի վերջին, երբ թուրքերի և ռուսների միջև Սիրիայում եղավ բախում, Թուրքիայի վարչապետի խորհրդականը սպառնաց Ռուսաստանին, որ իրենք կտրոհեն Ռուսաստանը, որովհետև այնտեղ 35 մլն մուսուլման է ապրում։ Ես կարծում եմ, որ Թուրքիան փորձ է անում հայ-ադրբեջանական բախումներ հրահրելու միջոցով դրան հաղորդել ավելի մեծ ընդգրկում՝  տալով դրան որոշակի կրոնական երանգավարում՝ իրականացնելու տրոհելու ծրագիրը»,- նշեց նա։

Ադրբեջանցիների հենց այս ժամանակահատվածում նման վարքագծի դրսևորումը քաղաքագետն առաջին հերթին կապեց Ադրբեջանում տիրող ծանր տնտեսական կացության հետ․ «Ճիշտ է, Ապրիլյան պատերազմին նախորդել էր նավթի գնանկում, և Ադրբեջանում ծագել էին տնտեսական որոշ խնդիրներ, իսկ հիմա բացի նավթի գնանկումից գումարվել է մի շարք այլ տնտեսական խնդիրներ ևս, մասնավորապես՝ կորոնավիրուսը, նաև վերնախավում առկա մրցակցային լարված իրավիճակը։ Այս ամբողջը շեղելու համար Ալիևի կողմից կա շահագրգռվածություն, և պատահական չէ, որ ադրբեջանցի շատ վերլուծաբաններ, դեսպաններ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, բարձրաձայնեցին, որ դա Ալիևի կողմից հրահրված էր աշխարհին՝ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից շեղելու համար»,- ասաց Արա Պապյանը։

 Քաղաքագետը այն կարծիքին է, որ Ադրբեջանը նման կերպ իրեն չդրսևորեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի որ այդ պատերազմում հաղթել էր Ադրբեջանը, իսկ հիմա հաղթանակը, միանշանակ, Հայաստանինն է․ «Ադրբեջանական կողմն այս անգամ բացահայտ պարտություն կրեց, իսկ 2016 թվականին, ի վերջո, պետք է ընդունենք, որ իրենք հաղթող կողմն էին, իսկ այդ հաղթող կողմը ունի հոգեբանական առավելություն։ Ինչքան էլ մերոնք ասեն՝ մենք հաղթեցինք, որովհետև Ադրբեջանը չհասավ իր նպատակին, բայց Ադրբեջանը 18 դիրք գրավեց, որոնցից 2-ը՝ ստրատեգիական կարևորության, էնպես որ Ապրիլյանի ժամանակ իրենք հոգեպես իրենց բավարաված էին զգում, իսկ հիմա՝ 4 տարի հետո՝ ոչ»,- եզրափակեց քաղքագետ Արա Պապյանը։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվելԱզգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն Այ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք. Կիրանցում գերլարված վիճակ էՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելուՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»«Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ)Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս ԿիրանցՍպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալԱնգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել«Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում ենՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնականԻսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի (տեսանյութ)Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Ոստիկանությունը զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ականազերծողների համար (տեսանյութ)Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՈւշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար)Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ)Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ)Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ)Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ցուցարարները վնասել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցկացվելու սահմանազատման գործընթացի քայլերը (տեսանյութ)
Ամենադիտված