Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ) Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Գիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի կոչով հավաք` Կառավարության շենքի դիմաց Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 

Ձկնորսությունը հաճելի զբաղմունք չէ․ պատգամավորն առաջարկում է վերանայել ձկնորսներին առաջարկված պայմանագրերի որոշ կետեր

Բլոգոսֆերա

Ազգային ժողովի համար արձակուրդային այս օրերին աշխատանքային այցով Արցախում էի, որտեղ կարեւոր քննարկումներ ունեցա մի շարք հանդիպումների շրջանակներում: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մինչ այդ, այստեղ՝ Հայաստանում, իմ սիրելի մարզի՝ Գեղարքունիքի ձկնորսներն էին զայրացել, ու այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում այդ դժգոհությունների մասով:

Ուզում եմ խնդիրը դիտարկել երկու կողմերից: Նախ անխուսափելի էր, որ մի օր Կառավարությունը պետք է սկսեր ձկնորսության ոլորտի կարգավորումը, եւ կարելի է ասել` նույնիսկ ուշացած քայլ է: Շատ ենք քննարկումներ արել, բայց գործնական քայլեր՝ ոչ: Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո պետք է հեղափոխություն լիներ նաեւ այս ոլորտում, եւ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատումը այլընտրանք չունի: Ինչու՞, որովհետեւ տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում եւ պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: Եւ որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջեւ, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել եւ այլն:

Ընդ որում, կցանկանայի հատուկ ընդգծել, որ ձկնորսությունը այնքան էլ հեշտ կամ հաճելի զբաղմունք չէ, ինչպես կարող է թվալ. մարդիկ կեսգիշերից հետո քուն չունեն, մթնշաղին արդեն լճի վրա են, որպեսզի հնարավորություն ունենան ձուկ որսալ. աներևակայելի ցուրտ եղանակին (այո, այդ թվում եւ ամռան ամիսներին) կյանքի համար վտանգավոր այդ ճանապարհով նրանք իրենց եւ իրենց ընտանիքների կեցության հարցն են լուծում:

Ուզում եմ նաեւ այս ձեւչափով տեղեկացնել, որ մի խումբ ձկնորսների հետ զրույցից հետո արձանագրեցի մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք պետք է տրամաբանական լուծում ստանան:

• Ձկնորսները դժգոհում են, որ նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը: Հետեւաբար ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ եւ անխուսափելիորեն պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուռկանների չափի եւ որսացած ձկների քաշի հարցը վերանայել, որպեսզի եւ՛ ձկնորսները անգործ չմնան, եւ՛ բնությունը չտուժի:

• Ձկնորսները դժգոհում են, որ սահմանվել է կոնկրետ վայր, որտեղից պետք է իրականացվի ամենօրյա որսը: Բայց տեխնիկապես անհնար է նույն հատվածից հարյուրավոր նավակների մուտքը լիճ՝ սկսած տարբեր գյուղերից այդ վայր հասնելու տեխնիկական, ֆինանսական խնդրից, վերջացրած՝ լճի վրա միմյանց խանգարելու անխուսափելի իրավիճակով: Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ մի քանի մուտքերով ձկնորսները ներս մտնեն եւ վերահսկել նաեւ այդ բոլոր մուտքերը:

• Ձկնորսները պատրաստ են հաստատագրված գումար վճարել եւ որս անել. Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որոնք հնարավորություն կտան հեշտացնելու Սեւանի շուրջ գտնվող համայնքների բնակիչների համար օրինական ձկնորսությունը:

• Ձկնորսները դժգոհ են, որ հոկտեմբերից պայմանագրերի ժամկետները ավարտվում են, եւ պայմանագրերը կվերակնքվեն 6 ամիս անց: Կարծում եմ՝ տեղեկության պակասն է այս հարցում դժգոհություն հարուցել, որը պետք է անհապաղ լրացվի: Քանի որ լճում ձկնորսության արգելքը պետք է գործի միայն ձվադրման փուլում, այլ> ոչ՝ կամայական:

Ինչ քայլեր էլ, որ իրականացվեն, պետք է նվազագույն դժգոհություններ հարուցելով հասնենք խնդրի կարգավորմանը: Ձկնորսներն իրենք էլ են գիտակցում, որ տարիներ շարունակ ոչ մի կոպեկ հարկ չվճարելով՝ մեր բնական հարստությունը հանել, վաճառել են եւ պատրաստ են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագրով աշխատելու: Բայց, մյուս կողմից, էկոլոգիապես մաքուր Սեւանի Սիգը այսօր բավականին մատչելի է եւ հասանելի սոցիալապես անապահով բոլոր խավերի համար: Ու եթե շատ կոշտ մեթոդներ կիրառվեն, Սիգի գինը կտրուկ կբարձրանա՝ հարուցելով հանրության առավել լայն շերտերի դժգոհությունը: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել միջին լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին՝ պահել իրենց ընտանիքները եւ միաժամանակ մեր ազգային հարստությունը կառավարելի օգտագործել, որ չունենանք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:

Հ. Գ. Արդեն նշված բովանդակությամբ առաջարկները ուղարկել եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, որի արձագանքը ստանալուն պես կհրապարակեմ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանըՄտածում եք՝ չի՞ գալու մի օր, որ Նիկոլն ասելու է՝ Երևանը դժգույն է ու դժբախտ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Կիրանցը կիսում է Փաշինյանը, ի՞նչ 25 հա ա ստանում, սուտ ա, հեսա քարտեզը, նայեք. Դանիելյան (տեսանյութ)Կիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ադրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. Գրիգորյան (տեսանյութ)Լարված իրավիճակ. «Ինչի՞ համար եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (տեսանյութ)Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ)25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈստիկանական ուժերը գալիս են նաև բեռնատարներով, կառավարության շենքի մոտ վահանավոր ոստիկաններ են (տեսանյութ)Ինչու՞ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. նախարարը չի մեկնաբանում (տեսանյութ)Բյուրականի Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է. պատճառը մարզպետի՝ տնօրենին ազատելու որոշումն էՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի կոչով հավաք` Կառավարության շենքի դիմացՀ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորվածՄինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԿալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած ԱխոյանըԿալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափի հափշտակություն կատարելու համար մեղադրվողըՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՕրվա խորհուրդ «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Պատկերացրեք, թե ի՞նչ են խոսում ոստիկաններն իրար մեջ իրենց պետության ղեկավարի մասին․ Ռուբեն ՄխիթարյանԴատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն՝ թղթի վրա. «Ժողովուրդ»Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը․ «Հրապարակ»Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ ՓաշինյանՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայնԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ»Լույս չի լինիԱզգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»«Հրապարակ». Սրբազանը որոշել է, որ հենց ինքը լինի վարչապետի թեկնածունԻնչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»«Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմացՓաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻ՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն Հակոբյան
Ամենադիտված