Որտեղ է գեներալ Հայկազ Բաղմանյանը
ՀասարակությունArmlur.am-ը գրում է.
Այս օրերին շատ է շահարկվում այն հարցը, թե որտեղ են ՊՆ նախկին ու ներկա գեներալները, ինչով են զբաղված, արդյոք թաքնված են, թե լծված են հայրենիքի պաշտպանության գործին: Արդյունքում գեներալների անունների մեջ շահարկվում է նաեւ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը:
Նշենք, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ:
Այսպիսով, փորձեցինք հասկանալ, թե որտեղ է Հայկազ Բաղմանյանը:
Կայքին Արցախի հանրապետությունից հայտնեցին, որ սեպտմբերի 27-ին սկսած պատերազմի առաջին օրվանից Հայկազ Բաղմանյանը եւ նրա երկու որդիները՝ Հարություն Բաղմանյանը, որը հանդիսանում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ եւ մյուս որդին, կամավորագրվել են եւ իրենց հայրիկի հետ գտնվել են Արցախում առաջնագծում:
Հայտնի դարձավ, որ այս պահին Հայկազ Բաղմանյանի որդիները շարունակում են գտնվել առաջնագծում, իսկ ահա գեներալ -լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին հոկտեմբերի 14-ին Պաշտպանության նախարարությունը հատուկ հրահանգով գործուղել է Մոսկվա: