Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Սյունիքի համայնքապետները չեն որոշելու մեր պետական քաղաքականությունը․ Արմեն Խաչատրյան

Интервью

«Հրապարակ» օրաթերթը գրել է․«Հարցազրույց իմքայլական սյունեցի պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ

- Իշխանությունն իրագործում է ընդդիմության նկատմամբ խոստացած քաղաքական վենդետան․ մի քանի շաբաթ է՝ Սյունիքի համայնքապետներին հերթով կալանավորում են, ԱԱԾ-ն, բոլոր իրավապահ մարմինները զբաղված են նրանցով ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատով, մինչդեռ սահմաններին ամենաթողություն է, կրկին զինվորներ են անհետացել Սև լճի հատվածում, ադրբեջանական կողմը կրակում է, մարդ է սպանում Երասխի սահմանին: Իշխանությանն ավելի շատ մտահոգում են քաղաքական հաշվեհարդարնե՞րը, թե՞ անվտանգային հարցերը:

- Բայց ի՞նչ կապ ունի սահմանին կատարվողը հանցագործության դեպքերի հետ: Այսինքն՝ եթե սահմանին միջադեպ է լինում, ուրեմն հանցագործություններին չպիտի՞ արձագանքի իրավապահ մարմինը:

- Տպավորություն է, որ իշխանությունը մոռացել է սահմանային խնդիրները, որովհետև այլ կարևոր հարցեր ունի:

- Սահմանները բավական անվտանգ են այս պահին, միևնույն ժամանակ, այսպիսի սահմանային կառուցվածքի դեպքում հնարավոր է սահմանային դեպքեր լինեն, եղանակային պայմաններով պայմանավորված՝ հնարավոր է սահմանային անցումներ կատարվեն։ Այսպիսի դեպքեր կլինեն, մինչև սահմանները կահավորվեն անվտանգային մեխանիզմներով: Բայց սա ի՞նչ կապ ունի հանցագործությունների հետ:

- Իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում, որի արդյունքում մենք զոհեր ու գերիներ ենք ունենում, գուցե ԱԱԾ-ն սահմանային պաշտպանության գործի համա՞ր կիրառվի, այլ ոչ թե Քաջարանի կոմբինատի վրա գրոհի:

- Բոլոր ուղղություններով պետությունն իր դերակատարումն ունի և իրականացնում է, սահմանները պետք է անվտանգ լինեն, հանցագործությունների դեմ էլ պայքարեն:

- Փաստացի, առաջին ուղղությամբ քայլեր չեք անում, դրա համար էլ ունենք այս վիճակը:

- Ի՞նչ վիճակ է: Այո, սահմանային միջադեպեր էլի են լինելու, միշտ են լինելու, քանի դեռ մեր հարևանն Ադրբեջանն է:

- Հինգ տարի առաջ էլ մեր հարևանն Ադրբեջանն էր, բայց Սև լճի տարածքում ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով նստած չէին, Սյունիքից մարդիկ չէին անհետանում, չէին զոհվում:

- Միշտ էլ եղել է, միշտ էլ զոհեր ենք ունեցել սահմանային միջադեպերի հետևանքով՝ 90-ականներից սկսած:

- 90-ականներին Սև լճի տարածքում ադրբեջանցինե՞ր էին նստած, ու Սյունիքում էլ կահավորված սահման չկա՞ր:

- Դուք ուզում եք ասել՝ միջադեպեր չեն եղել: Մտել էլ են մեր տարածք, դուրս էլ են եկել, հաղթել էլ ենք, գրավել էլ ենք, հազար բան է եղել:

- Պատերազմից 8-9 ամիս անց ի՞նչն է խանգարում կահավորել սահմանները, որ խուսափենք նման միջադեպերից, Փաշինյանը մի քանի ամիս առաջ դեռևս հայտարարում էր, թե կահավորում ենք, պարզապես դա որոշ հայերի ու ադրբեջանցիների համար տեսանելի չէ:

- Այո, կահավորում ենք, բայց սահմանը երկար տարածք է, ու ցանկացած մարդ կարող է եղանակային պայմաններից ելնելով՝ շեղվի ու մոլորվի դեպի հակառակորդի կողմը:

- Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը ե՞ւս մտնում է Ձեր ասած սահմանների հարցը կարգավորելու մեջ, և դա մո՞տ, թե՞ հեռու ապագայի հարց է:

- Ինձ թվում է, որ դա պետք է սկսել այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերը լքեն բոլոր այն ՀՀ տարածքները, որտեղ չպետք է հայտնվեին: Իմ կարծիքով՝ առաջին պայմանը սա պետք է լինի:

- Իրենք երկու ամիս է՝ ապացուցում են, որ չունեն նման մտադրություն, մենք էլ, ինչպես Փաշինյանն ասաց, Սև լճի 30 տոկոսի համար չենք պատերազմելու:

- Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց բանակցություններ կան, առաջխաղացում կա:

- Այսինքն՝ նահանջ կա՞ լճի տարածքից:

- Մի շարք վայրերում, այո, նահանջել են, շատ բաներ չեմ ուզում ասել, որովհետև Ադրբեջանի կողմից հնարավոր է անցանկալի զարգացումներ լինեն:

- Բայց Ալիևի հոխորտանքներից հակառակ տպավորությունն է, նրանք պատրաստվում են ոչ միայն Զանգեզուր, այլև Սևան, Երևան մտնել:

- Այդ հոխորտանքները, թե Հայաստանը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, հենց պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանը նախապայմաններ ունի՝ եթե մինչև վերջին զինվորը դուրս չգա այդ տարածքից, մեր սահմանների անվտանգությունը երաշխավորված չլինի, հետագա գործողությունների մասին խոսելն ավելորդ է:

- Եթե այսօր լքեն Սև լճի տարածքը, Գեղարքունիքի սահմանային հատվածը, Հայաստանը խաղաղության պայմանագի՞ր կստորագրի:

- Ոչ, այդ պայմանագիրը հեշտ գործընթաց չէ, դա սահմանների ճշգրտում է, գծում:

- Այսինքն՝ գործընթացի մեկնարկը կարող ենք տալ:

- Հնարավոր է: Բայց չմոռանանք, որ մենք ունենք գերիներ, և սա էլ է պայմաններից մեկը:

- Իսկ Արցախի կարգավիճա՞կը։ Սահմանների ճանաչումն ավտոմատ հանգեցնելու է նրան, որ Արցախը ճանաչելու եք Ադրբեջանի կազմում:

- Արցախը չի կարող մնալ որևէ մեկի կազմում, ճանաչումը ժամանակի հարց է, ես չեմ կարող քաղաքական և դիվանագիտական պրոցեսների մասին խոսել՝ սկզբում կճանաչեն, նոր հետո, թե՝ հերթականությունը կփոխվի, բայց միայն այդ բանաձևով պետք է առաջնորդվենք՝ անկախություն հանուն փրկության, սա ժամանակի հարց է և չի քննարկվում:

- Վերադառնալով Սյունիքի համայնքապետների ձերբակալություններին՝ իրավական գործընթացը ցույց է տալիս, որ այս մարդկանց օդից մեղադրանքներ են առաջադրվել, թեև ձեր բոլոր մարզպետներին, համայնքապետներին կարելի է մեղադրել, ու հենց այդ պատճառով կան կասկածներ, որ Սյունիքի օտարումից առաջ չեզոքացնում եք անհնազանդներին, գլխատում մարզը:

- Աբսուրդ կասկածներ, իշխանությունները միջանցք տրամադրելու օրակարգ չունեն, միգուցե ճանապարհ տրամադրվի՝ այնպես, ինչպես այլ բոլոր օտարերկրացիներին, ինչպես, օրինակ, իրանցիներն են օգտվում մեր ճանապարհներից, բայց մեր դեպքում կլինի պայման, որ մենք էլ իրենց ճանապարհներից կարողանանք օգտվել:

Ինչ վերաբերում է համայնքապետներին, Սյունիքի գլուխը համայնքապետները չեն, և նրանք չեն որոշելու այս պետական քաղաքականությունը, որ մի հատ էլ իրենցից ազատվեն ու հարց լուծեն: Սյունիքն ունի բնակչություն, որն իր կարծիքը հայտնել է հունիսի 20-ին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное