Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Մայիսի 17-ի աստղագուշակ Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) «Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209 Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ) «Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել «Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը 

ՀՀ բնակչության 40 %-ը COVID-19-ի պատճառով սթրես է տարել․ Ավանեսյանի ելույթը՝ Աթենքում

Քաղաքական

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը  ելույթ է ունեցել Աթենքի գագաթնաժողովում։

«Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության վրա։ Այդ ամբողջ ընթացքում մենք առերեսվել ենք մի շարք խնդիրների հետ` կապված բնակչության հարաճուն տագնապների, լարվածության և համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների, ակնկնալիքների և սպասումների հետ:

Համավարակի հայտարարման առաջին ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ, ինչը նույնպես որոշակիորեն մեղմել է իրավիճակը: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերի մեջ ընդգրկված քաղաքացիները:

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեբուժական կլինիկաներում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները, որոնց տագնապներն ու լարվածությունները կապված են եղել իրենց հարազատների հետ հանդիպելու կամ տեսակցելու անհնարինության հետ:

2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են մեր նախնական մտավախությունները` փաստելով, որ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ: Հետազոտության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ սթրեսի պատճառներից մեկն արժանահավատ տեղեկատվության հասանելիության և տեղեկացվածության անբավարար մակարդակն է:

Կարծում եմ` տեղին է նշել, որ համավարակի առաջին իսկ օրերից ապատեղեկատվությունը լրջագույն բացասական ազդեցություն է թողել հանրային վտանգը կանխելու առումով. մարդիկ հեշտությամբ հավատում էին ոչ ճիշտ լուրերին, ոչ մասնագիտական, հաճախ դիլենտատական մակարդակի կարծիքին ու մեկնաբանություններին: Արդյունքում` թերագնահատում էին պարզագույն պաշտպանիչ միջոցների օգտագործումը և համատարած հրաժարվում դրանք կիրառելուց:

Հետազոտությունը ցույց տվեց, որ պաշտոնական լրատվամիջոցներին հետևող բնակչության մոտ սթրեսի մակարդակը նշանակալի ցածր է եղել:

Ներկայումս իրավիճակն այլ է. COVID-19–ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից, Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով: Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ընթացող տեղեկատվական աշխատանքների արդյունքում կկարողանանք հաղթահարել այս խոչընդոտները:

Ելույթի վերջում կցանկանայի միջազգային առողջապահական հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի համար խիստ կարևոր է մինիմալիզացնել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի բացասական ազդեցությունները, մասնավորապես` հոգեկան առողջության խնդիրները` դասելով դրանք Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններում։ Մենք լիովին ապահովված ենք այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կառուցվածքային, մարդկային և տնտեսական ռեսուրսներով:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրՎլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են ուկրաինական ճգնաժամըԼեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված