Մակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալուն Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ) ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին Ազատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ է 

Ստորագրվել է համաձայնագիր հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ-ն:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով և նշել, որ հայ-ֆրանսիական կապերն ունեն դարավոր պատմություն ու ամուր հիմքեր, և այս նախաձեռնությունն իրապես խորհրդանշական է նաև հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության ամրապնդման առումով:

Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ինչի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշտապես տարվում են լայնածավալ աշխատանքներ:

«Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից և ընդգրկում է 10 հանրակրթական դպրոցներ: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից՝ ծրագրի ընդլայնման արդյունքում, ֆրանսերենի խորացված ուսուցումը կազմակերպվելու է ևս 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում և մեկ վարժարանում: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի յուրահատկությունն այն է, որ իրագործվում է Երևանի, Գյումրու, Իջևանի, Հրազդանի, Գորիսի, Եղեգնաձորի, Սպիտակի, Վանաձորի և Էջմիածնի ուսումնական հաստատություններում: Սա վկայում է, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանում է նաև Հայաստանի Հանրապետության  մարզերում»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ու դպրոցներում դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկություններին՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կիրականացվեն նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացմանը:

«Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը, և այսօր ստորագրված գործընկերության համաձայնագիրը նույնպես հիմք կհանդիսանա համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի՝ համաձայնագրի ստորագրման նախաձեռնության համար և շեշտել, որ այդ փաստաթղթով կնշանավորվի ֆրանսերենով խորացված ուսուցմամբ ծրագրի ընդլայնումը:

«Սա ընդլայնում է ոչ միայն քանակական, այլև որակական առումով, քանի որ առաջին անգամ է, որ ծրագրին միանալու են ավագ դպրոցները: Այն աշակերտներին, որոնք դպրոցում սովորել են ֆրանսերեն, ծրագիրը հնարավորություն կընձեռի շարունակելու ֆրանսերեն ուսումնառությունն ավագ դպրոցում: 148 ավագ դպրոցն էլ հնարավորություն կտա այս համայնքում գործող 4 դպրոցների աշակերտներին ավագ դպրոցում ևս շարունակելու ֆրանսերենի ուսումը»,-  շեշտել է դեսպանը և ուրախությամբ հավելել, որ այս ծրագրին միացել են նաև մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցները: Դեսպանը տեղեկացրել է, որ այցելել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ, որտեղ հանդիպել է մոտիվացված ուսուցիչների և աշակերտների:

Ներկայացնելով հուշագրից բխող համագործակցության շրջանակը՝ Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները կարող են կապ հաստատել Ֆրանսիայի կամ ֆրանկոֆոն երկրների դպրոցների հետ, կազմակերպել փոխանակումներ և այլն:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, վերջերս էլ ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, և ֆրանսերեն խորացմամբ ուսուցմամբ ծրագիրը ֆրանկոֆոնիայի համար կարող է հանդիսանալ Հայաստանի հանձնառության վկայություն»,- ասել է դեսպան Լաքոտը՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը և ընդգծելով այդ հարաբերությունների տիրույթում միմյանց լեզուները սովորելու կարևորությունը:

Նշենք, որ ըստ համաձայնագրի՝  ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում: 2021-2022  թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-րդից 9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցներում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-ից 12-րդ դասարաններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի ՅոհաննեսոնինՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թ․-ի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՑավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Չեք նեղվո՞ւմ առաստաղի ցածրությունից․ Փաշինյանը ծանոթացել է դպրոցի դահլիճի ավարտական աշխատաքներին (տեսանյութ)Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամՔրիս Ջենները թանկարժեք խաղալիք է նվիրել Քիմ Քարդաշյանի որդուն (լուսանկար)Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու ՋերսիումՓորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից․ Ալեն Սիմոնյան Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհըՄի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույցԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ազատվել է պաշտոնից 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Էջմիածնում ձերբակալված անձանց մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, նրանք ազատ են արձակվել. Մելիքյան Էս ներկե՞լ են, թե՞ տենց է եղել. Նիկոլ Փաշինյանը Մեծամորի նորակառույց մանկապարտեզում է (տեսանյութ) Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչիցԱզատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Անդադար հնչող ազդանշաններով և եռագույններով ավտոերթը շարժվում է Երևան` Սրբազանին միանալու համար Հայերն անմիաբանության պատճառով մեկ շանս արդեն բաց են թողել. Պետք է համախմբվել Բագրատ սրբազանի շուրջ. Լևոն Հայրյան Ադրբեջանի բանակում ուսումնավարժական հավաքներ են անցկացվել Ավտոերթ՝ Շիրակից միանալու շարժմանը․ ուղիղ (տեսանյութ)Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Եթե ես պատրաստ եմ հանուն դրա ոմանց ձեռքերին չտեսնել էրեխուս արյունը, կարծում եմ՝ դուք էլ ի վիճակի կլինեք հանդուրժելու ձեզ համար անցանկալի մարդկանց ներկայությունը: Չհարամեք, խնդրում եմ» Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին Գևորգ Պապոյանը ԱՄՆ-ում խոսել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին Ալեն Սիմոնյանը Փարիզ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ կհատկացնիԱդրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց 48 քաղաքացի ազատությունից զրկվել է՝ Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցած խաղաղ անհնազանդության գործողություններն ապօրինաբար ու հարկադրաբար խափանելիս․ Մելիքյան Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր
Ամենադիտված