Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրել Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ) Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցները Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.am Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե Սարգսյան Այս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացի 

Կա պայմանավորվածություն դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակումը չեղարկելու վերաբերյալ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում հրավիրված խորհրդակցությանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, քաղաքապետարանի կրթության ոլորտի պատասխանատուներ։

Համավարակի կանոններն ուշադրության կենտրոնում են

«Նոր ուսումնական տարին սկսում ենք համավարակի պայմաններում, ինչը նշանակում է, որ առողջապահական կանոններին հետևելը, մասնավորապես դիմակներ կրելը, ախտահանիչ նյութեր օգտագործելը և այլն, պետք է լինեն բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում»,- նշել է փոխնախարարը` շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է դասերն առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով անցկացնելը: Ժ. Անդրեասյանը փաստել է, որ այս պահին գործող՝ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանի իրավակարգավորումներով ևս դասերը կարող են իրականացվել ամեն օր` ՀՀ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ:

Փոխնախարարը խորհրդակցության մասնակից տնօրեններին կոչ է արել սահմանված կարգով գրավոր դիմել Երևանի քաղաքապետարան, որտեղից գրությունները խմբավորված կներկայացվեն նախարարություն և կտրվի ամեն օր դասեր կազմակերպելու թույլտվություն` անկախ դասարաններում աշակերտների քանակից: Փոխնախարարի խոսքով` թույլտվությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ դպրոցում վարակվածների թիվը մեծ է, և ըստ առողջապահական նորմատիվների՝ կարող է վարակի տարածման օջախի առաջացման վտանգ ի հայտ գալ:

Առաջին դասարանցիների հանդիսությունները՝ բացօթյա և մեկ օր շուտ

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կուտակումներից զերծ մնալու նպատակով՝ փոխնախարարը տնօրեններին առաջարկել է առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպել մեկ օր շուտ` տոնական միջոցառումն անցկացնելով բացօթյա: Նա նաև հորդորել է սահմանափակել առաջին դասարանցիներին դպրոց ուղեկցողների թիվը:

Դպրոցներում կգործեն երկարօրյաները և բուֆետները

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` դպրոցներում կգործեն նաև արտաուսումնական խմբակները, ճաշարանները և երկարօրյա ծառայությունները: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ համաձայն անցյալ տարի ընդունված երկարօրյա ծառայությունների մասին կարգի՝ այլ դպրոցի սովորողը ևս կարող է օգտվել հարևան կամ նախընտրելի որևէ դպրոցի երկարօրյա պարապմունքներից` կնքելով պայմանագիր, որի ձևաչափը հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Դպրոցական ճաշարանների և բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը և վաճառքի կազմակերպումը:

«Այժմ քննարկվում է տարրական դասարանների աշակերտների համար նաև սննդի կազմակերպման թույլտվություն տալու հարցը, որը մարզային դպրոցների համար շատ կարևոր է` հաշվի առնելով, որ տարրական դասարանների աշակերտները մարզերում նաև տաք սնունդ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ զուգահեռաբար ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ այժմ քննարկումներ են ընթանում դպրոցական սննդի ծրագիրը Երևանի կրտսեր դասարաններում ներդնելու ուղղությամբ:

Նոր լաբորատորիաների հարցն առաջնային է

Ներկայացնելով մայրաքաղաքի դիմորդների բուհական ընդունելության ցուցանիշները` ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդյունքները հանրապետական միջին ցուցանիշների միջակայքում են: Երևանի 4403 դիմորդներից 3151-ը կամ 71,6 տոկոսն ընդունվել է բուհ: Նրանց 13,7 տոկոսն ընդունվել է անվճար հայտով: Մայրաքաղաքի դիմորդները նախապատվությունը տվել են ԵՊՀ-ին, որն ընդհանուր միտում է ողջ հանրապետությունում, ապա հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը և այլ բուհեր: Հատկանշական է, որ մայրաքաղաքի դիմորդների շրջանում եղել են նաև մարզային բուհեր դիմողներ:

Նախընտրելի մասնագիտությունների սանդղակը ևս մոտ է մարզային արդյունքներին` ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, բուժական գործ, իրավագիտություն, տնտեսագիտություն, դիզայն և ճարտարագիտություն: Ժաննա Անդրեասյանի խոսքով` ինչպես մարզերում, Երևանում ևս մտահոգիչ է հատկապես մաթեմատիկայի միջին միավորը, որը կազմել է 10,6 միավոր: ԲՏՃՄ ուղղության մյուս առարկաների միջին միավորները ևս ցածր են:

«Հանրակրթական նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, իսկ հետագայում՝ լրամշակվելուց հետո, ներդրվելու է ողջ հանրապետությունում, մենք բնագիտամաթեմատիկական ուղղության առարկաների ուսուցման որակը բարելավելու առաջնային խնդիր ենք դրել: Տավուշում այս տարի նոր չափորոշչի փորձարկմանը զուգահեռ՝ բոլոր դպրոցներին ապահովել ենք բնագիտական առարկաների լաբորատորիաներով և համակարգչային նոր սարքավորումներով: Աշխատում ենք անել ամեն ինչ, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ՝ հանրապետության բոլոր դպրոցներն ապահովվեն նոր բնագիտական լաբորատորիաներով, որոնք ուղղակիորեն կնպաստեն այդ առարկաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մասնագիտական աջակցություն դպրոցներին

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրել է պարզաբանումներ պարտադիր և կամավոր ատեստավորման գործընթացների, ուսումնական և թեմատիկ պլանների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԶՆԱԿ-ը հրապարակել է օրինակելի թեմատիկ պլանները, որոնք ուսուցիչները կարող են ներբեռնել էլեկտրոնային մատյանների համապատասխան բաժիններում: Հրապարակվել է նաև «Ինչպես սկսել ուսումնական տարին» էլեկտրոնային ուղեցույցը: Նշվել է, որ դպրոցի ուսուցիչներին և տնօրեններին ցուցաբերվող մեթոդական աջակցության աշխատանքները կլինեն շարունակական: Այդ նպատակով նախատեսվում են մի շարք վերապատրաստումներ: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է պարզաբանումներ նոր իրավական ակտերի, մասնավորապես, դպրոցի տնօրենի ընտրության կարգի վերաբերյալ: Տնօրենները հարցեր են ուղղել ֆինանսավորման կարգի, տարիֆիկացիաների, դասացուցակների կազմման և այլ խնդիրների վերաբերյալ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան Զոհվածի մորը քաշքշելով բերման են ենթարկել․ Դավիթ Սարգսյան Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Դե քեզ տեսնեմ, ո՞վ է օլիմպիական չեմպիոն դառնալու. Փաշինյանը Մարտիրոսյանի անվան մարզադպրոցում է (տեսանյութ) ՀՀ նախագահը ՍԴՀԿ ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սեփական ուսանողների և աշխատակիցների առջև դռները փակած ու նկարելով սպառնացող ռեկտորը (տեսանյութ)Ֆրանսիան կոչ է անում Իսրայելին դադարեցնել Ռաֆահում գործողությունը Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի Ոստիկանները չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մեկուսարանից․․․Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Ուրիխանյան Ոստիկանները բերման են ենթարկել հեղափոխության նախկին պահապանին (տեսանյութ) ԱԺԲ անդամներ Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել են Սրբազանին Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Տուն ու հայրենիք ենք կորցրել, հայ զինվորի մահ ենք տեսել․ չենք ուզում, նույնը կրկնվի Տավուշում․ արցախցի (տեսանյութ)Մարտունեցի ազատամարտիկ Պավլիկին ոստիկանները ձերբակալեցին Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին (տեսանյութ) Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է. Վերլուծաբան ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության ներկայացուցիչներին ՀՀ նախագահը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ Փոխգնդապետ Գրիգորյան, հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու չհրավիրել վարչություն Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով` առնվազն 50 մարդ է զոհվել (լուսանկարներ) ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՌուբեն Մելիքյանը՝ ձերբակալված քաղաքացու հարցով, ոստիկանության բաժանմունքից դուրս եկավ (տեսանյութ)«Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Գայ համայնքում (տեսանյութ) Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրելԶինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Խարկովի ուղղությամբՈստիկանների կիռարած բռնի ուժի հետևանքով քաղաքացին հիվանդանոցում է հայտնվել (տեսանյութ)Արցախցիները պատասխանել են իրենց սպառնացող իշխանություններին (տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ» Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք. Փաստաբան Ոստիկանությունը շարունակում է ծառայել թուրքական իշխանություններին. հուրախություն մեզ՝ սև բերետավորներից մեկը վերցրեց մեր հյուրասիրած սուրճը. քաղաքացի․ (տեսանյութ) ԱՄՆ-ն որոշակի զենք էր պատրաստել Ուկրաինայի համար․ ՕսթինԽստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը․ հայտարարություն Թբիլիսյան խճուղուց ցուցարարները երթով իջել են Արաբկիրի ոստիկանություն որտեղ բերման են ենթարկվել իրենց թիմակիցներըԱմոթ, խայտառակություն․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին (տեսանյութ) Օրվա խորհուրդ․ Մայիսի 11Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա ՍողոմոնյանըՈստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյան «Դու հոգեկան խնդիր ունես, էն կողմ գնա». ոստիկանությունը՝ ակցիայի մասնակից կնոջը (տեսանյութ) Երկնքում պետք է լինի մեկ արեգակ, երկրորդը պետք չէ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին. Armlur.amԿարմիր բերետավորները սկսեցին իրենց «առաքելությունը» (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նոր զարթոնքի սկիզբ է դրել․ Վահե ՍարգսյանԱյս պահին կա շուրջ 50 բերման ենթարկված քաղաքացիՇնորհիվ Սրբազանի առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներենՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է յոթի ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիաներ ԵրևանումՔաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանը Հայաստանի դրոշը գցում է գետնին (տեսանյութ)Էջմիածին դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի մոտ, ով բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. փաստաբան
Ամենադիտված