Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» «Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն «Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» «Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն Հակոբյան 

Ով ինչ շահ է հետապնդում

Տնտեսություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ բողոքելով կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության այն որոշման դեմ, որի համաձայն արգելք է դրվում ձկնորսության դեմ: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը նշեց, որ խնդիրը գլոբալ է և հաճախ ձկնորսությամբ զբաղվողները չեն ուզում գործել իրավակարգավորումների սահմանում ու չափելի դարձնել իրենց որսը․ «Իրենք ուզում են որսն իրականացնել ապօրինի և չափելի չլինի, թե որքան որսացին, ինչը բնականաբար անընդունելի է նախարարության համար։ Մենք կփորձենք լսել բոլոր կողմերին և լուծում տալ։ Հասկանում ենք, որ խնդիրը բազմակողմանի է և շոշափում է քաղաքական, տնտեսական, սոցիալական շահեր։ Ամեն դեպքում կոչ ենք անում գործել օրենքի սահմանում, քանի որ մեզ համար կարևոր է Սևանա լճի էկո համակարգի պահպանումը, հետևաբար պետք չէ տուրք տալ միայն անձնական շահերին»,- նշեց նա։

Արդյոք Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվո՞ւմ է հանդիպել բողոքող ձկնորսների հետ, թե՞ ոչ՝ մեր հարցին ի պատասխան Անի Հակոբյանն ասաց․ «Եթե կարիք լինի նաև նախարարը կհանդիպի ու կլսի նրանց, սակայն այս պահին նման տեղեկություն չկա»։ Նա պարզաբանեց, որ արդեն 2 տարի Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունն իրականացվում է թույլատրելի սահմանաչափերով, ինչի հարցում նախարարության խորհրդատուն Գիտությունների ազգային ակադեմիան է, որի տված խորհրդատվության հիման վրա սահմանվում է որսի թույլատրելի չափաքանակները։ 

Ձկնորսներն էլ իրենց հերթին դժգոհում են գործող կարգից, ըստ որի մինչև հոկտեմբեր թույլատրվել է արդյունագործական ձկնորսություն՝ որոշակի չափի սահմանափակումով, իսկ դրանից հետո արգելվել է որսը: «Այդ որոշման արդյունքում 10 հազարից ավելի աշխատող մնալու է անգործ, քանի որ իրենց տարածաշրջանում բնակչության մեծ մասն ընտանիք է պահում ձկնորսության միջոցով։ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից-սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես, ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ: Դա օրական անում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել ևս 100 տոննա ձուկ որսալ, այսինքն յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ: Այսինքն մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանակավը վարի, ընդամենը օրական 5 ձկան համար: Իրենց առաջարկվեց, որ ձկան գնից կախված վճար մտցնեն, այսինքն եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին: Միևնույն է, այս 6 ամսում Սևանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը: Մինչդեռ կարելի էր և այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել, և 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»,- պարզաբանում են ձկնորսները:

Իրավիճակը ավելի լարվեց հատկապես այն բանից հետո, երբ բողոքի ակցիա իրականացնող ձկնորսների հետ հանդիպման եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա փորձեց հանդարտեցնել հավաքվածներին՝ ասելով, թե ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն: «Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք: Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,- ասաց նա։ Վերջիններիս միջև զրույցը չստացվեց, ձկնորսները սկսեցին քաշքշել մարզպետին և հայհոյանքներ հնչեցնել։

«Կանչեք շրջակա միջավայրի նախարարին, թող գա մեզ պատասխան տա»,- պահանջում են ձկնորսները:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»«Ժողովուրդ». Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություն«Հրապարակ». Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմացՓաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»«Ժողովուրդ». Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձելԻ՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Նորից համոզվեցինք, որ ուժային գործոնը այլևս էֆեկտիվ ճնշման գործիք չէ. Վիգեն ՀակոբյանԻնչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներովՌուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (տեսանյութ)Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են«Սիկտիր եղի, Արեւմտյան Ադրբեջանն եմ պաշտպանումը ո՞րն ա». Ոստիկանը նյարդայնանում է ցուցարարի հարցից (տեսանյութ)Աղավնավանքում գործարկվելու է էլեկտրական շչակՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները․ ինչ հարցեր են համաձայնեցվելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըԸնթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանըՎրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում. ԵՄ արտգործնախարարներԼուկաշենկոն ժամանել է ԲաքուՄենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն ԲեգլարյանՄայիսի 16-ին, ժամը 10:30 հանդիպում ենք Կառավարության շենքի դիմացԱհավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն ՃշմարիտյանՎԶԵԲ համաժողովի մասնակիցները նիստից հետո ֆիլմ են դիտելԱպօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվելՄայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասինԼոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետըՄեր և ՎԶԵԲ-ի հետ բանակցությունների արդյունքում որոշվեց տարեկան ժողովը ընդունել Երևանում․ ԱվինյանՀայաստանում իշխանություն չկա, կան վախկոտներ, ստախոսներ, այսօր ևս մեկ անգամ փաստեցինք դա. Սրբազան (տեսանյութ)Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆՈ՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ ՍրբազանԻրավունք չունի խաբեբան ազատ գործել, այսօր փախավ, չգիտես` որ դռնով, նա չի կարող մեզ ներկայացնել. Սրբազան (տեսանյութ)Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ. ԱԳՆՍնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան ՈսկանյանՑանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ ՍրբազանՍուրբ պատերազմ է, պետք է հաղթենք. 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած տղաները միացել են սրբազան շարժմանը (տեսանյութ)101 գիտնական միացել է Բագրատ Սրբազանի շարժմանըՄեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրիԺողովու'րդ, սա մեծագույն հաղթանակ է, Շարժումը խախտել է այս մարդու և իր գործընկերոջ ծրագիրը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ)Եվրոպական Համալսարանի ՈՒԽ-ն իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԷս մարդու որդիների ճամբարը խառնվել է իրար, մենք մեր գործողությունների մասին դեռ կխոսենք. Սրբազան (տեսանյութ)Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Սուրբ Աննա եկեղեցի. ամփոփվում է օրն ու քննարկվում առաջիկա անելիքները (տեսանյութ)«Ժողովու'րդ, «Նիկո'լ հեռացիր» չկա, հեռացել է այդ մարդը, դուք դրականից խոսեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակըՏղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն»
Ամենադիտված