Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ
SocietyԱդրբեջանի զինված ուժերն այսօր՝ 14:15-ի սահմաններում, կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը համապատախան գործողություններով լռեցրել է հակառակորդին. «Երկու ժամ առաջ կրակոցներ են հնչել մեր դիրքերի ուղղությամբ, բայց մերոնք անմիջապես հակահարված են տվել, որից հետո կրակոցները դադարել են»:
Համայնքապետը նշեց, որ այս պահին հանգիստ է. «Թե ինչ տևողությամբ են հնչել կրակոցները չեմ կարող ասել, ձայները հեռվից էին լսվում: Տղաների հետ խոսել եմ, ասացին՝ հիմա հանգիստ է, վնասներ չունենք»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:
Սոնա Հարությունյան