Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ) Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներ Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներին Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Մեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ) 

Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի. «Հրապարակ»

Հարցազրույցներ

«Հրապարակ»-ը գրում է.

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։

- Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:

- Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:
 
-Սոցիալական հարթակներում քիչ չեն հոգևոր բովանդակությամբ էջերը, որոնք վարում են նաեւ հոգևորականները, սակայն քչերն են նման քանակի դիտումներ, կիսումներ և հաջողություն ունենում՝ ինչպես Դուք: Մինչեւ 300 հազար դիտում ունեք՝ կարծեմ։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
 
-Այստեղ որևէ գաղտնիք չկա: Յուրաքանչյուր տեսագրություն պատրաստելու համար ջանք և աշխատանք է տարվում: Մենք մտածում ենք հնարավորինս մատչելի և հետաքրքիր տեսագրություններ պատրաստելու մասին, որոնք իրենց մեջ կկրեն նաև ուսուցողական, ինֆորմատիվ բնույթ: Իհարկե, օգտագործում ենք նաև այդ շրջանակներում հայտնի երաժշտական ստեղծագործություններ, որոնք չափազանց տարբերվում են եկեղեցական և ազգային երաժշտությունից, սակայն միևնույն ժամանակ գրավում են ժամանակակից հնչողությունների սիրահարներին:

Շատերը, օրինակ, անծանոթ են քահանայական զգեստներին, որոնք մեր եկեղեցական ավանդության կարևոր մասն են: Յուրաքանչյուր նման տեսանյութ ունի իրեն ուղեկցող պարզաբանող հատված, որը, ցավոք, չի շրջանառվում այլ սոցկայքերում: Միևնույն ժամանակ թրենդային տեսանյութերը ունեն իրենց հատուկ կանոնները՝ հստակ տևողություն և ձևաչափ: Մարդիկ հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում՝ ենթադրելով, որ ես անհարգալից եմ վերաբերվում քահանայական զգեստներին կամ Սուրբ Գրքին, սակայն այդ կարծիքները արդյունքն են ընդհանուր պատկերը չտեսնելու, որովհետև իմ յուրաքանչյուր տեսանյութ ունի իր բացատրությունը: Մենք փորձում ենք համադրել անխոս տեսագրությունները և բովանդակային համառոտ խոսքը, որպեսզի ընկալվի վերջնանպատակը:
 
-Դատելով տեսագրություների բովանդակությունից, կարելի՞ է ենթադրել, որ դրանք նախատեսված են հատկապես երիտասարդ լսարանի համար:
 
-Սոցիալական կայքերում գրանցված են և օգտագործում են տարբեր տարիքային խմբեր, որոնք հաճախ հավասարապես անտեղյակ են Հայ Եկեղեցու ավանդույթից և քրիստոնեական ճշմարտությունից: Մենք փորձում ենք հետաքրքրել բոլորին, որպեսզի մեր տեսագրությունները առիթ հանդիսանան եկեղեցին և քրիստոնեությունը ճանաչելու:
Ես իրապես տեսնում եմ այդ արդյունքը, որովհետև նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ դեռահասներից մինչև հասուն մարդիկ ինձ դիմում են խորհրդի ակնկալիքով: Սա լավագույն գնահատականն է իմ արածի, քանի որ իմ նպատակը մարդկանց հետաքրքրելն է, բայց ոչ ինձնով, այլ՝ քրիստոնեությամբ, Հայ Եկեղեցով: Հազարավոր նամակները և հարցադրումները այդ հետաքրքրության վառ ապացույցն են:

-Ինչպե՞ս են Ձեր գործունեությանը վերաբերվում հավատացյալները և հոգևորականները:

-Դժվար է միանշանակ և ընդհանրական պատասխան տալ: Մարդկանց պատկերացումները տարբեր են: Ոմանք դեռևս չեն ընդունում, որ սոցիալական հարթակները լայն հնարավորություն են տալիս շփվելու մարդկանց հետ և ասելիք փոխանցելու, անկախ նրանց գտնվելու վայրից: Իրականում, ամենակարևորը սեփական ընկալումն է, երբ գործիքը գերագնահատում են, գործը կիսատ է մնում, որովհետև մարդն է, որ այն օգտագործում է: Խոսքի տարածման որևէ միջոց չի կարող մեղավոր կամ անմեղ լինել, այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպես ես դու վերաբերվում դրան:

-Ի՞նչ կասեք Ձեզ քննադատողներին:

-Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրում է իմ գործունեությունը, և ըմբռնումով եմ մոտենում յուրաքանչյուր բովանդակային քննադատության: Փառք Աստծո, այսօրվա տեղեկատվական հարթությունը մարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում` ծանոթանալ Աստծո խոսքին՝ սեփական ընկալումներին և ճաշակին համաձայն ձևերով: Տեղեկատվական բազմազանության մեջ ես առաջարկում եմ իմ տարբերակը և ցանկանում եմ, որպեսզի մարդիկ սոցկայքերը օգտագործեն ոչ միայն անպտուղ ժամանցի, այլև հոգևոր լիցքեր ստանալու, եկեղեցում իրենց ներկայությանը կամ բացակայությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին Aurus Senat լիմուզինի թարմացված տարբերակը, որով երդմնակալության արարողությանը ժամանել է Պուտինը (տեսանյութ)Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)Որդին դաժանաբար ծեծել է 83-ամյա մորը. վերջինս ստացած վնասվածքներից մահացել էԿոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդԺողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ)«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Արթուր ՎանեցյանՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերըՉինաստանն ու Ֆրանսիան կփորձեն խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրըՎերածննդի շունչը թող հասնի Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակ՝ այսօր և գալիքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մենք լայն հաշտության օրակարգ ունենք, այստեղ չկա ատելություն, ճշմարտությունը հաղթելու է (տեսանյութ)Սրբազանը ողջունում է քայլերթի անվտանգությունն ապահովող ոստիկաններինԻնչպես են նիկոլականները սպասում Սրբազանին՝ ըստ Տիգրան ԱթանեսյանիՇարժումը կարող է կասեցնել սահմանազատումը, եթե հնարավորինս արագ այս օտարամոլ իշխանությունը դուրս մղվի մեր երկրից. քայլերթին միացած ծովագյուղցի (տեսանյութ)Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում Իր ժողովրդին ահաբեկողին անդրադառնալու ոչ մի ցանկություն չունեմ. պատերազմը ինքը երևի արդեն պայմանավորվել է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Իմ ճանաչած Սրբազանը ու կարկուտը»․ տեսանյութ ֆեյսբուքյան օգտատերից Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին
Ամենադիտված