Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները 

Իմ երգերում արտացոլված են ապրումներս․ երգիչ Սարգիս Եղիազարյանը՝ Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, նոր տեսահոլովակների և առաջիկա պլանների մասին

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է երիտասարդ ու սիրված երգիչ Սարգիս Եղիազարյանի հետ, որը հանդիսատեսին ավելի հայտնի դարձավ իր սիրային երգերի շնորհիվ: Երգչի հետ զրուցել ենք նրա կրթության, Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, առաջիկա պլանների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Սարգիս, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հայրենիքում կոնսերվատորիա չեք ընդունվում, որովհետև Ձեր միտքն ու ցանկությունը Գերմանիայի կոնսերվատորիան է։ Արդյո՞ք ինչ-որ քայլ ձեռնարկել եք այն իրագործելու համար:

- Սովորել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում՝ դասական վոկալ բաժնում։ Իմ դասախոսների երերազանքն էր կրթությանս շարունակությունը տեսնել Գերմանիայում, երևի թե հենց այդտեղից էլ առաջացել է այնտեղ սովորելու ձգտումս։ Սակայն այսօր կատարվել է մեկ այլ երազանք, որի մասին այն ժամանակ չեմ բարձրաձայնել՝ լինել հայկական էստրադայի մասնիկ, երգիչ, երգել հայկական-ժողովրդական երգեր: Այսօր քիչ թե շատ հասել եմ դրան, և Գերմանիայում դասական վոկալ սովորելու  երազանքս փոքր-ինչ անտեսվել է: Բայց ինչպես երկրից դուրս սովորելը, դասական վոկալին վերադառնալը, այնպես էլ մի շարք այլ երազանքներ, վստահ եմ՝ մի օր իրականանալու են: 

Ձեր երգացանկում գերակշռում են ռոմանտիկ երգերը, քանի որ դրանց երաժշտության հեղինակը Դուք եք, հնարավո՞ր է դրանք նվիրված են կոնկրետ մեկ անձի և դրանցում արտացոլված են Ձեր ապրումները։

- Ճիշտ եք, ռոմանտիկ երգերն իմ երգացանկում գերակշռող են, որոնցից մի մասի հեղինակը ես եմ: Դրանք գրվել են իմ կյանքի տարբեր պայմաններում ու փուլերում: Երգերիս մեջ անկեղծ եմ, որովհետև դրանցում արտացոլված են այդ պահի ապրումներս: Թեև իմ երգացանկում շատ են ռոմանտիկ երգերը, սակայն դա չի նշանակում, որ սահմանափակվում եմ միայն այդ ոճով։ Առաջիկայում ներկայացնելու եմ  պարային և հայկական ժողովրդական երգեր: 

Երկար ժամանակ է պահանջվում արտիստներից Youtube-յան ալիքում հավաքել 100 000-ից ավելի հետևորդ և արժանանալ արծաթե կոճակի։ Ձեզ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել դրան։ Կասեք՝ ինչպե՞ս ստացվեց։ 

- YouTube-ն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս քո երգերը մատուցել և շուտ հասցնել հանդիսատեսին: Երաժշտական գործունեությունս սկսելիս իմ առջև երբեք խնդիր չեմ դրել հավաքել հետևորդներ կամ հետևել թվերին, բայց, փառք Աստծո, ստացվեց այնպես, որ կարճ ժամանակում ինձ հաջողվեց ունենալ 100.000 հետևորդ։ Երբ YouTube-ից նամակ ստացա և տեղեկացա, որ արժանացել եմ արծաթե կոճակի, նույնիսկ անակնկալի եկա, քանի որ զբաղվածությանս պատճառով բավականին երկար ժամանակ չէի հետևում թվերին: Բնականաբար, անչափ հաճելի էր, ինչի համար շնորհակալ եմ նաև իմ հադիսատեսին, հետևորդներին, որովհետև այդ կոճակն իրենց շնորհիվ ձեռք բերված հաղթանակներից մեկն է: 

Սարգիս, Ձեր տեսահոլովակներից մի քանիսը նկարահանել է ռեժիսոր, նաև Ձեր մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը։ Նախ ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը։ Արդյո՞ք հեշտ է աշխատել նրա հետ որպես ռեժիսոր, թե որպես մենեջեր։ 

- Սյոմայի հետ մտերիմ ընկերներ ենք դեռ 2014թ-ից, բայց առաջին համագործակցությունը որպես ռեժիսոր եղել է 2019-ին «Քեզ գտա» տեսահոլովակի նկարահանման նպատակով։ Դրանից հետո արդեն Սյոման հանդիսացավ իմ մենեջերը: Ինչ վերաբերում է՝ ինչպիսին է նա որպես մենեջեր և ռեժիսոր, ապա դրանք տարբեր աշխատանքներ են: Ռեժիսորի աշխատանքում ստեղծագործական պրոցեսում ենք լինում, լրիվ այլ շփման մեջ, իսկ մենեջերի աշխատանքը, կարծում եմ, ավելի պատասխանատու է և զգոնություն պահանջող: Կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ համատեղ աշխատանքը հիանալի է ստացվում և առանց կոնֆլիկտների: 

Ձեր ուժերը փորձեցիք նաև հեռուստասերիալներում։ Ինչպե՞ս կարողացաք առանց դերասանական կրթություն ունենալու մարմնավորել ոչ այնքան երկրորդական կերպարներ։ Արդյո՞ք հեռուստադիտողը Ձեզ կրկին կտեսնի հեռուստասերիալներում:

- Այո՛, առաջարկը ստացել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից, նկարահանվել եմ Հայաստանում ամենառեյտինգային «Պատվից առավել» և «Աղթամար» հեռուստասերիալներում: Առաջարկը ստանալիս, իհարկե, մտածում էի` համաձայնե՞լ, թե՞ ոչ, քանի որ մեծ պատասխանատվության զգացում կար, բայց միաժամանակ հետաքրքրություն և ցանկություն ունեի փորձել ինձ նաև այդ ոլորտում։ Ասել, թե երգարվեստը դերասանական արվեստից ծայրահեղ տարբեր է, սխալ կլինի, քանի որ թե՛ երգիչը, թե՛ դերասանն արտիստներ են: Պարզապես երկու դեպքում էլ պետք է ճիշտ ներկայանալ՝ մարմնավորելով տարբեր կերպարներ, որոնք կարող են խորթ լինել քեզ: Որպես դերասան ներկայանալու շատ առաջարկներ կան, բայց, զբաղված լինելով երգարվեստով, առայժմ բոլոր առաջարկներից հրաժարվել եմ, հետոն՝ չգիտեմ, չեմ ուզում խոստանալ: 

Դերասան, երգիչ, թե ստեղծագործող, որը՞ կընտրեիք որպես մասնագիտություն ամբողջ կյանքի համար:

- Գիտեք, ես այն մարդկանցից եմ, որը համարում է՝ մարդ չի կարող տարբեր ոլորտներում լինել լավագույնը։ Հետևաբար, ինձ համար ավելի կոմֆորտ է երգիչ-ստեղծագործողի աշխատանքը: Ես կատարում եմ ոչ միայն իմ, այլև շատ այլ կոմպոզիտորների, տարբեր հեղինակների գրած երգերը: 

2021-ը ստեղծագործական բուռն տարի էր Ձեզ համար։ Ի՞նչ սպասել 2022-ին։ 

- Այո՛, 2021-ին մենահամերգներ ունեցա Երևանում և մարզերում: Շնորհակալ եմ ինքս ինձ այն առումով, որ կարողացա հանդիսատեսիս ցանկությունները կատարել ու սպասելիքները ինչ-որ չափով արդարացնել: 2022-ի նախագծերի մեջ մտնում է ավելի ընդարձակել սահմանները և ներկայանալ ՀՀ-ից դուրս ապրող հայ հանդիսատեսին: Ինչ վերաբերվում է նոր երգերին և տեսահոլովակներին, ապա ասեմ՝ տարին արդեն իսկ սկսել եմ նոր տեսահոլովակով: Ունեմ նաև նոր երգեր, որոնք  նույնպես կհանձնեմ հանդիսատեսի դատին։ Ինչպես ասում են՝ Աստված առաջ:

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ գյուղապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին Aurus Senat լիմուզինի թարմացված տարբերակը, որով երդմնակալության արարողությանը ժամանել է Պուտինը (տեսանյութ)Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)Որդին դաժանաբար ծեծել է 83-ամյա մորը. վերջինս ստացած վնասվածքներից մահացել էԿոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդԺողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ)«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Արթուր Վանեցյան
Ամենադիտված