6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան Ոստիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից (տեսանյութ) «Եթե աղբամանն ինքնանետվելու ցանկություն ունեք, ես չեմ կարող ձեզ հակառակում համոզել». ՔՊ-ականը հերքում է ցուցարարներին վիրավորող գրառումը Անասնական պանիկա է ադրբեջանական մեդիայում. ռեժիմը ոտքի է հանել ֆեյքերի ահռելի գվարդիա. Նաիրա Զոհրաբյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ Սրբազան Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 

Ընդդիմադիրները ասացին՝ ծափ տվեք արա՛, «արաները» ծափ տվեցին. ինչո՞ւ ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը

Քաղաքական

Երեկ ԱԺ-ում հաղթողներ և պարտվողներ չեն եղել, ամեն մեկն իր առջև դրված խնդիրն է լուծել. ընդդիմությունը ցույց է տվել, որ դրսում ունի բավականին հոծ բազմություն, որով ցանկացած պահի կարող է ճնշել ներկայիս իշխանությանը,  իսկ իշխանությունն էլ ցույց է տվել՝ խորհրդարանի ներսում ունի քաղաքական մեծամասնություն ես այսօր պատրաստ չէ հրաժարական տալու: Կարծում եմ՝ երեկ ամեն մեկը  ցույց տվեց իր ուզածը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ իշխանության կողմից հնչած ծափահարությունները նախօրոք պլանավորված են եղել և միտում են ունեցել մանիպուլացնելու:

Նա նշեց, որ ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից, քանի որ Նիկոլ Փաշինյանին լսելու օրակարգ չուներ, նրանք գնացել էին ԱԺ միայն իրենց հարցի պատասխանը լսելու՝ հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի Աժ-ում բացահայտում անելու մասին, Վիգեն Հակոբյանը հավաստիացրեց՝ ոչ մի լուրջ բան չէր ասելու.

«Այդ բացահայտում բառը ևս մանիպուլիացիա էր իր ներքին լսարանի համար և, համոզված եղեք, որևէ նոր բան չէր ասելու Արցախի կարգավիճակի և բանակցային գործընթացի վերաբերյալ: Նոր բացահայտելու բան չկա, դրա նպատակը ընդդիմության քաղաքական օրակարգը շեղելն էր, նրանք էլ, դա հասկանալով, լքեցին նիստերի դահլիճը: Ընդդիմադիրները մղեցին, որ իշխանականները ծափ տան. «ծափ տվեք արա»-ն, հիշո՞ւմ եք, այ հիմա ընդդիմադիրները ասացին՝ ծափ տվեք արա՛, «արաները» ծափ տվեցին»,- ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթի այն հատվածին՝ 2018 թվականին իրենց գործողությունները ծիծաղ էին առաջացնում ընդդիմադիրների մոտ, սակայն հիմա նրանք են կրկնում նույնը, Վիգեն Հակոբյանը նկատեց, որ քաղաքական տեխնոլոգիաների կրկնությունը բացարձակ նորմալ է.

«Քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից դրանք որոշ չափով կարող են համընկնկել: Նիկոլ Փաշինյանն էլ՝ օրինակ նմանակել է «Ղարաբաղյան շարժման», «արաբական գարունների», «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաները և դա նորմալ է: Դրանք արդեն դասագրքային տեխնոլոգիաներ են և հասու են բոլորին, այլ հարց է դրանք իրականացնել կարողանալը: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրականացնել՝ օգտվելով մի շարք ռեսուրսներից: Այն ինչ հիմա կիրառվում է, ես չէի ասի թե մեկին մեկ համընկնում է: Տեխնոլոգիաների ձևը կարող է նույնը լինել, բայց բովանդակությունը՝ այլ, ինչպես օրինակ տվյալ պարագայում է՝ 2018 թվականին ասում էին՝ «Մերժի՛ր Սերժին», իսկ հիմա՝ միայն մերժիր Նիկոլին չէ, այլ՝ փրկենք Արցախը՝ այսինքն համազգային խնդիր է դրված: Այս դիմադրության շարժումը բավականին կրեատիվ է, և, չենք կարող չարձանագրել, որ կրեատիվ է եղել նաև 2018 թվականի հեղափոխությունը: Եթե օրինակ հիմա Վրաստանի «Վարդերի հեղափոխության» կազմակերպիչները լսեին Նիկոլ Փաշինյանի մենաշնորհելու ձգտումները, ապա մի լավ կծիծաղեին նրա վրա, որովհետև իրենք, երբ օգտագործում էին այդ տեխնոլոգիաները, Նիկոլ Փաշինյանը դեռևս քաղաքականության մեջ չէր, նա այդ ժամանակ խմբագրում էր իր թերթը»,- ասաց մեր զրուցակիցը: 

Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը, շարժուձևը և իր թիմակիցների ջղաձգված ծափահարությունները ցույց տվեցին՝ իշխանական թևի մոտ ներքին տագնապ կա.

«Նրանք շատ անհանգիստ են և ճիշտ են անում, որ անհանգստանում են, քանի որ իրենք այդ ճանապարհով եկել են իշխանության և շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում, երբ գործող իշխանությունը թերագնահատում է ընդդիմության նմանատիպ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը հիմա շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվում, ինքը ցանկանում է վստահություն ներշնչել իր ընտրազանգվածի և թիմակիցների մոտ»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանն այն կարծիքին է, որ ընդդիմությունը, եթե ցանկանա իր պայմանական 30 հազարը կարող է դարձնել 45-50 հազար, եթե փոխի իր հռետորաբանությունը.

«Եթե ընդդիմությունը ավելի ագրեսիվ և վճռական կոչեր անի, ապա միանշանակ այդ թափը կավելանա: Հասարակության մի զգալի մաս չի խորանում տեխնոլոգիաների մեջ, եթե դեմ է ինչ-որ քաղաքական ուժի կամ անձի, շատ արագ, կտրուկ քայլերի միջոցով ցանակնում է ինչ-որ մի բանի հասնել»,- նշեց քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, նշեց, որ կարևոր բան ունի բացահայտելու, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Նիկոլ Փաշինյանն էլ ամբիոնից ասաց.

«Չեք ուզում լսե՞ք, բա տենց ասեք: Ոնց միշտ փախել եք, տենց էլ միշտ կփախնեք»,- ասաց վարչապետը, իսկ ՔՊ պատգամավորները ծափահարություններով ողջունեցին վարչապետին:

Զվարթ Պետրոսյան

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ․ News.am Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է Փաստացի, ընթանում է Աստծո և սատանայի պայքար` բոլոր իմաստներով․ Հայկ ՖարմանյանԴոլարն ու եվրոն էժանացել են 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրաՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ պատգամավորԴուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան ՀՀ-ում ակնկալիք կարելի է ունենալ պետական ապարատը վերականգնելուց հետո. Մկրտչյան Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով Ոստիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից (տեսանյութ)Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Նիկոլ Փաշինյանը Սիսիան Պօղոսեանին ազատել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնիցԱրթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան 2023 թվականին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. ԿԲ նախագահ «Եթե աղբամանն ինքնանետվելու ցանկություն ունեք, ես չեմ կարող ձեզ հակառակում համոզել». ՔՊ-ականը հերքում է ցուցարարներին վիրավորող գրառումը Անասնական պանիկա է ադրբեջանական մեդիայում. ռեժիմը ոտքի է հանել ֆեյքերի ահռելի գվարդիա. Նաիրա Զոհրաբյան Աշխատելու նպատակով Ռուսաստան եկող միգրանտները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ)Ինքնաբացարկի մեջ տրամաբանություն կար. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Չենք վախենում կալանավորումներից. Արմեն Աշոտյանը 11 ամիս է՝ բանտում է հայրենիք սիրելու համար. Հենրիխ Դանիելյան Եթե Դավիթ Գյուրջինյանը ուսանողներին սպառնացել է հեռացնել, դա դառնալու է միջազգային սկանդալ (տեսանյութ) ԱԱԾ-ին հորդորում եմ՝ կա՛մ հրապարակել փաստեր, կա՛մ Հովիկ Աղազարյանին կանչել պատասխանատվության. Բագրատ Սրբազան Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փակ է Երևան մտնող հարավային մուտքն Արարատի կողմից, պահանջում են Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ) Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում․ դեսպան Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ)Իսպանիայում նոր վտանգավոր վիրուս է հայտնաբերվելԾափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Սրբազանը հնարավորություն է տվել ՔՊ-ին, որ ճանապարհն անցնեն հայ ժողովրդի, այլ ոչ թե դավաճանի հետ (տեսանյութ) «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը Զարմանալի չէ, որ դեսպանները քաղբանտարկյալների գործի առնչությամբ մեր նամակներին չեն արձագանքել. Դավիթ Ֆիդանյան Մեր հարազատ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսպես դիմավորեցինք Սրբազանին. Վահե ՍարգսյանՔննարկում ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին արտաքսելու հարցը. Նեթանյահու Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ Սրբազան Հանրայինից սրբազան պայքարին չմասնակցելու հրամա՞ն ունեք․ Լուսինե Թովմասյանը խուսափեց պատասխանիցՈստիկանները պատ են կազմել ԱԺ մուտքի մոտ. պատգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չեն տալիս ներս մտնել (տեսանյութ) ԱԺ մուտքի մոտ՝ հիմաԵրևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Լիտվայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները` ուղիղ 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Ամբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ)
Ամենադիտված