«Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ) Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործեն Եկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակը Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնել Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) 

Դրանից շատ ավելի քիչ բանի համար Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց. Արման Վարդանյան

Քաղաքական

Hraparak.am -ը հարցազրույց է վարել «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանի հետ.

- Հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ընդդիմությունը պայքարում է, ի՞նչ գնահատական կարող եք տալ։

- Իհարկե, եթե որեւիցե գործընթաց է ՀՀ-ում տեղի ունենում, որտեղ ես չունեմ ակտիվ կամ ոչ այդքան երեւացող մասնակցություն, ապա գոնե հետեւում եմ։ Կարծում եմ, որ գրեթե բոլոր թեզերը, որոնք այդտեղ հնչում են, ունեն իրենց օբյեկտիվ դրսեւորումը, այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ շատ սուր դրված է Արցախի անվտանգության ու հետագայում նաեւ կարգավիճակի հարցը, եւ ուժեղ ճնշում կա այսօրվա իշխանությունների վրա, որպեսզի Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում։ Լսելով իշխանությունների հռետորաբանությունը, չգիտեմ, սա ժամանակ շահելու մարտավարությո՞ւն է, թե՞ կա «պլան Բ», որ իշխանությունները փորձում են ի կատար ածել, բայց երեւում է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ դրան նայում են դրական։

- Իսկ ինչո՞ւ չեք մասնակցում այս իրադարձություններին։

- Ոչ թե չեմ մասնակցում, այլ չունեմ այն ակտիվ մասնակցությունը, որը սովոր եմ այսպիսի հարցերում դրսեւորել, որովհետեւ այս հարցի լուծումը մի փոքր այլ ձեւով եմ պատկերացնում եւ փորձում եմ ինչ-որ ձեւաչափեր, քաղաքական նիշա ստեղծել, որտեղ այն մարդիկ, ովքեր ընդունում են, որ պետք է Արցախի համար պայքարել, բայց չեն ընդունում այն գործիքակազմը եւ անձերին, որոնք այսօր պայքարում են, այդ մարդիկ կարողանան այդ ձեւով իրենց պայքարի մասին բարձրաձայնել ու կարողանան նաեւ ազդել այս իշխանությունների վրա։

- Ի՞նչ քաղաքական նիշայի մասին է խոսքը, նոր շարժո՞ւմ, առանձին թի՞մ, որն այսօրվա ընդդիմությունից դուրս կլինի, բայց նաեւ այս իշխանություններին ընդդիմադիր։

- Ես կարծում եմ՝ այս պայքարը մեկ օրվա պայքար չէ։ Այս պայքարը երկար է լինելու, եւ Արցախի ճանաչումը կամ չճանաչումը մեկ օրվա կամ մեկ ամսվա գործընթաց չէ։ Չնայած Ադրբեջանի կողմից կան մաքսիմալ ճնշումներ, որպեսզի շատ կարճ ժամանակում այս հարցի լուծումը տրվի։ Ու երկարատեւ պայքարի ժամանակ այս կամ այն պլատֆորմի ոչ էֆեկտիվ լինելը բերում է երկու արդյունքի՝ կա՛մ ընդհանրապես շարժումը մարում է, կա՛մ նոր պլատֆորմներ են ստեղծվում։ Հիմա, եթե այս պայքարը չհասնի հաջողության, ես կարծում եմ, որ պետք է ստեղծել բազմաթիվ այլ` այլընտրանքային պլատֆորմներ, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր չեն ընդունում այսօրվա հավաքվածներին կամ նրանց կիրառած տեխնոլոգիաները։

- Ասում եք՝ նոր շարժում, բայց Դուք դեռ 2017-18 թվականից ունեիք նման շարժում՝ «Միասնություն» շարժումը։ Այդ շարժումից ի՞նչ է մնացել։

- «Միասնություն» շարժումն այս պահին, այո, այդքան ակտիվ չէ, որքան 2017, 2018, 2019 թվականներին, որովհետեւ այդ ժամանակ կային կոնկրետ ազգային խնդիրներ, որի համար այն ստեղծվել էր: Դուք տեսաք, որ շարժումն ընտրություններին էլ չմասնակցեց, որովհետեւ մենք իշխանության գալու խնդիր չէինք դրել մեր առջեւ։ Խնդիրը դրված էր սերնդափոխությունը։ Եվ մեր շարժումից էլ այսօր բազմաթիվ մարդիկ ակտիվ մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դրա համար պետք է ստեղծել մի քանի հարթակներ, որտեղ մարդը կախված չի լինի այս կամ այն անձից՝ ինքը կգա այդ հարթակում իր կարծիքը կարտահայտի, եւ այդտեղ կծնվեն նոր լիդերներ։

- Ընդդիմության սխալները, ըստ Ձեզ, որո՞նք են, որոնց պատճառով չեն կարողանում գալ իշխանության։

- Կարելի է բազմաթիվ սխալներ նշել, բայց ընդդիմության ամենակարեւոր ֆունկցիան այն է, ինչ հիմա անում է։ Այսինքն՝ տեսնում է բացասական գործընթաց երկրում եւ փորձում է այդ գործընթացի դեմն առնել։ Տեսնում է, որ կա արտաքին բավականին մեծ ճնշում Հայաստանի վրա, եւ փորձում է այդ ճնշումը որեւէ կերպ դիվերսիֆիկացիա անել։ Ունենալով ուժեղ ընդդիմություն՝ իշխանությունը չի կարող գնալ եւ ամեն վայրկյան ստորագրել այն, ինչ ինքը կուզի, ինչպես եղավ պատերազմի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեկ օրում կապիտուլյացիայի ակտը ստորագրեց։

- Դուք համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա, դիմադրության շարժմանը կհաջողվի՞ Փաշինյանին մոտ ապագայում հեռացնել իշխանությունից։

- Գործընթացները դեռ միջանկյալ փուլում են։ Այս պահին տալ գնահատական` կհաջողվի, թե ոչ, ես չեմ կարող։ Քաղաքականությունը գուցե ճիշտ հաշվարկների գիտություն է, բայց  շատ հաճախ լինում են նաեւ ֆորսմաժորներ։ Իսկ դրանք երկու բանից են կախված՝ այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են, ինչքանով են դրանք ազդում ժողովրդի վրա, եւ աշխարհաքաղաքական գործընթացներից։ Այժմ տեսնում եք, որ աշխարհաքաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում՝ պատերազմ է տեղի ունենում` Ռուսաստան-Ուկրաինա, ավելի ճիշտ՝ Ռուսաստան-Արեւմուտք, եւ կախված դրանից՝ շատ բան կարող է նաեւ այստեղ փոփոխվել։ Բայց կարող եմ ասել միանշանակ մի բան, որ թե՛ ժողովուրդը եւ թե՛ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չեն ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

- Իսկ իշխանությո՞ւնը։

- Իշխանությունն այլընտրանք չի տեսնում, իշխանությունն ունի երկու բան՝ կա՛մ փորձի, օգտվելով այս ցույցերից, ձգձգել այդ ճանաչման գործընթացը, կա՛մ պետք է հրաժարական տա, որովհետեւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դա անդառնալի գործընթաց է, եւ դրանից շատ ավելի քիչ բանի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ես կարծում եմ, որ իշխանությունները կունենան այդքան բարոյականություն, որ գոնե այս ճակատագրական զիջմանը չգնան։ Բայց, միեւնույն ժամանակ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը ճնշումների տակ հրաժարական տվեց, մեր հարգելի ընդդիմադիր գործիչները պետք է ժողովրդին բացատրեն, թե ինչ է լինելու դրանից հետո։ Այն ընդհանուր բառերը, որոնք ասվում են, պարզ է, չէ՞, որ որեւիցե մեկի մոտ հավատ եւ գործողություններ անելու ցանկություն չեն առաջացնում։ Մի բան է, երբ դու ասում ես՝ Փաշինյանը կգնա, դրանից հետո մենք կանենք այս քայլը, հետո կանենք երկրորդ քայլը, հետո կգնանք կպայմանավորվենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կամ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը հեչ կանենք եւ միայն Ռուսաստանի հետ կշփվենք ու կհասնենք նրան, որ ոչ միայն Արցախի հարցը դուրս կգա օրակարգից, այլեւ Հադրութն ու Շուշին էլ հետ կբերենք։ Այսինքն՝ չկա այն կոնկրետ գործողությունների պլանը, որը լսելով՝ ժողովուրդը դուրս կգա եւ կասի՝ այո, այս իշխանություններին պետք է հեռացնել։ Այդ «Մերժիր Սերժինը», որ աշխատեց չորս տարի առաջ, այսօր չի աշխատում «Մերժիր Նիկոլ»-ով, որովհետեւ այն ժամանակ Նիկոլը ցույց չէր տվել, թե ինքն ինչ ձեւի կառավարիչ է լինելու։

Մարդիկ ուղղակի դուրս եկան եւ մերժեցին Սերժ Սարգսյանին։ Այսօր մարդիկ արդեն տեսնում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է իրեն դրսեւորում որպես կառավարիչ, բայց այն մարդիկ, որոնք ուզում են նորից գալ իշխանության, ժողովուրդը նրանց նկատամբ էլ ունի բացասական վերաբերմունք։ Ուստի, իրենք կա՛մ պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին եւ ասեն՝ այս մաքրամաքուր մարդը պետք է լինի ապագայում ՀՀ վարչապետ, եւ մենք գնալու ենք նրա հետեւից ու ներկայացնելու ենք հստակ ծրագիր, իսկ մենք իրեն օգնելու ենք, որպեսզի երկիրն էս իրավիճակից հանենք, կա՛մ լինելու է այն, ինչ այս պահին ունենք։  Այսինքն՝ պետք է մարդկանց տալ կոնկրետ տեսլական։ Եվ եթե ընդդիմությանը հաջողվի դա առաջ քաշել, ապա ես կարծում եմ՝ ցույցերը, բնականաբար, ավելի բազմամարդ կլինեն, եւ ավելի մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Եվրատեսիլ 2024»–ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ) Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտևեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը վերադարձել է Հանրապետության հրապարակ, զրուցում է հանրահավաքի մասնակիցների հետ (տեսանյութ)Վրաստանում տուրիստների համար նոր օրենքներ կգործենԵկե՞լ եք՝ ծեծեք մեզ․ բարի ծառայություն, տղե՛րք ջան․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ներկայցվել է NOKIA 3210-ի նոր տարբերակըԻնչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մեքսիկան ալյումինի պակասի առաջ է կանգնելՄի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը«Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ)Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համարՀանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներԵս ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակինՈստիկանական ուժերը վերադասավորվում են Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկիԱդրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՏեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան. ի՞նչ կենսագրություն ունի Մայր Աթոռի դիվանապետը Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելԿարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ)Նայե՛ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ. Արթուր Խաչենց (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղԲաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունըՌուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը․ ՊուտինՈ՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքըՎանաձորի թիվ 3-րդ պոլիկլինիկայի նախկին ավագ բուժքույրը նախկին տնօրենին և ավագ բուժքրոջը մեղադրում է «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ հափշտակելու մեջԻ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով«Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից (տեսանյութ)«Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ)Ականատեսները պատմել են, թե ինչպես է Կամազը մխրճվել ժողովրդի մեջ (տեսանյութ)«Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ռեստորանային համալիրի բակում երաժշտություն միացնելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ուսուցիչնե՛ր, դիմում եմ Ձեզ. վաղվանից դասադուլ արեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զելենսկին երկարացրել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան ՈւկրաինայումԳիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համարԲեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մեր ուզածը լինելու է, գործողությունները կանենք, արդյունքը կստանանք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնինՄայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց (տեսանյութ)Իշխանություն կա՞, մի մարդ է. Սրբազանը պատգամավորների հետ առանձնացավ՝ քննարկելու իմպիչմենթի հարցը (տեսանյութ) Ինչի՞ էսքան տարի նորից հետ տարաք մեզ. Բագրատ սրբազան (տեսանյութ)Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնել են փողոցում հայտնաբերված 5 օրական երեխայի առողջական վիճակի մասինԻշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ)Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ–ն պատասխանել է Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ Սրբազանի պահանջին
Ամենադիտված