Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ) Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների 

Նոբելյան մրցանակի առաջին հայ դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

Գիտություն և Մշակույթ

Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված հանդիսավոր նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:

ԳԱԱ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, գիտնականներ, ուսանողներ: Արտեմ Փաթափությանին դահլիճը դիմավորեց ծափերով:

«Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ գիտության ոլորտում ամենաբարձր՝ Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ: Մայր հայրենիքում մենք բոլորս ուրախ և հպարտ ենք այս մեծ ձեռքբերման համար և համարում ենք, որ այն մեր ազգի կարևոր նվաճումներից է:

Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համատեղել Հայաստանի և Սփյուռքի ջանքերը: Այս առումով ես կցանկանայի պրոֆեսոր Փաթափությանի հետ քննարկել մի գաղափար՝ ԳԱԱ նախագահության ենթակայության ներքո ստեղծել առաջատար հետազոտությունների կենտրոն, որտեղ կմիավորվեն բնական գիտությունների բնագավառում ժամանակակից չափանիշներին համապատասխանող հետազոտություններ իրականացնող, Հայաստանի և Սփյուռքի գիտնականների ջանքերը զուգակցող գիտահետազոտական խմբեր: Պրոֆեսոր Փաթափությանին կխնդրենք ղեկավարել և համակարգել այդ կենտրոնի գիտական գործունեությունը», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«Շնորհավորում եմ հարգելի Արտեմ Փաթափությանին և մեզ, քանի որ մեր Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամների շարքը համալրվեց Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայազգի գիտնականով: Ձեր այցը Հայաստան հաճելի ալեկոծություն է առաջացրել մեր կրթական և գիտական համակարգում: Նման իրադարձությունները մեր երիտասարդ գիտնականների, ուսանողների, դպրոցականների մեջ ծնում են մեծ էներգիա, որպեսզի նրանք զբաղվեն գիտությամբ և ստեղծագործեն», - ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Արտեմ Փաթափությանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ-ին պատվավոր անդամի կոչում շնորհելու համար և նշեց. «Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները:

Իրականում միշտ իմացել եմ, թե ինչ է Նոբելյան մրցանակը, բայց ամբողջությամբ չեմ հասկացել, ինչպես են տարբեր մարդիկ դրան վերաբերվում: Ես գիտակցում եմ, որ սա մի կետ է, որից հետո պետք են նոր աշխատանք և նոր գործողություններ: Տեսնելով երիտասարդ գիտնականների աչքերի փայլը՝ ես գիտակցում եմ, որ Նոբելյան մրցանակի ստացումը մեծ պատասխանատվություն է, գիտակցում եմ, որ կրում եմ այդ պատասխանատվությունը՝ ոգեշնչելու նրանց և ուղղորդելու, որպեսզի նրանք նույնպես շարունակեն աշխատել նվիրումով: Շատ կարևոր է նաև ճիշտ ուղղորդել հասարակությանը, նրա մեջ ներդնել ռացիոնալ մտածելակերպ, և այս ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի նաև կառավարությունը», - ասաց Արտեմ Փաթափությանը:

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը դիմեց Արտեմ Փաթափությանին առաջարկով՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքում հետագայում կազմակերպել հանդիպում՝ քննարկելու ինստիտուտների զարգացման հեռանկարները. «Դուք ցուցաբերեցիք դասական օրինակ, թե ինչպես են կենսաբանական հայտնագործությունից գնում դեպի բժշկություն: Մենք ունենք ինստիտուտներ և կենտրոններ, որոնք աշխատում են կենսաբանական հետազոտությունների ոլորտում: Մենք պատրաստ ենք ապագայում հանդիպել ձեզ հետ՝ քննարկելու մեր ինստիտուտների զարգացումը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների«Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ)Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլըԻլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. ԱվինյանԳնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է. Բագրատ ՍրբազանԿրակոցներ`Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» էԱրմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումըՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովՄենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՄեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ)118 թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ)
Ամենադիտված