Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ) Լարսը փակ է բեռնատարների համար Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղ Այրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ) Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ) 

Առաջին զանգողը պետք է Էրդողանը լիներ. թուրքագետ

Հարցազրույցներ

«Մենք ունենք մի շարք  լուրջ հարցեր՝ պատերազմ, դրան Թուրքիայի մասնակցություն, Թուրքիայի կողմից մեզ ուղղված անհիմն բազմաթիվ մեղադրանքներ, ու այս կոնտեքստում  առաջին զանգողը պետք է  Էրդողանը լիներ»,-հայ-թուրքական հարաբերությունների  վերջին զարգացումների մասին  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում   նշեց  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

-Պարո′ն Իսպիրյան,  ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի  երեկվա հեռախոսազանգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, շնորհավորանքը,  քննարկումների առիթ տվեց: Ինչպե՞ս կգնահատեք այն՝ որպես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դիվանագիտական քայլ: 

-Նիկոլ Փաշինյանն ընդամենը փորձում էր 44-օրյա պատերազմից հետո կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ինչպես  Վրաստանի վարչապետի խոսքից  հասկացանք՝ Փաշինյանը  ցանկանում էր հանդիպում կամ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ,  և այս տոնը՝ Քուրբան Բայրամը, առիթ հանդիսացավ, որպեսզի նա  զանգահարի Թուրքիայի նախագահին ու  շնորհավորի՝ ստեղծելով առաջին կոնտակտը  նրա  հետ:

Դա ընդամենը քաղաքավարական հեռախոսազանգ էր  և հարաբերությունների կարգավորման համար որևէ դրական կամ բացասական  նշանակություն, բնականաբար, չի կարող ունենալ.  Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացը տանում է այնպես, ինչպես իր երկրի շահերն են պահանջում, այլ ոչ թե այն իրողությամբ, թե ով է իրեն զանգահարում: 

-Արդյոք ճի՞շտ էր Փաշինյանի՝  նախաձեռնողականություն դրսևորելը:

-Ճիշտն ասած՝   ես  դա չեմ հասկանում: Ընդհանրապես, նորմալ է զանգելը, շնորհավորելը,  դա ամբողջ աշխարհում ընդունված  դիվանագիտական, քաղաքավարական էթիկա է, մեկը պետք է աներ այդ քայլը, ուղղակի մենք ունենք մի շարք  լուրջ հարցեր՝ պատերազմ, դրան Թուրքիայի մասնակցություն, Թուրքիայի կողմից մեզ ուղղված անհիմն բազմաթիվ մեղադրանքներ ու այս կոնտեքստում  առաջին զանգողը պետք է  Էրդողանը լիներ:  Դա ավելի ընդունելի կլիներ:

-Ինչպե՞ս կբացատրեք այն երևույթը,  որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում  են երրորդ երկրներում:

-Հաշվի առնելով  տարածաշրջանում  առկա քաղաքական  իրողությունները  և այն հանգամանքը, որ  մեր դիվանագիտական բլոկը այս ուղղությամբ բավականին պասիվ է ու պրոֆեսիոնալ չի գործում,  գոնե երրորդ երկրներում հանդիպելն  ապահովագրում է հնարավոր սխալներից:  Իհարկե, ճիշտ կլիներ Երևանում և Անկարայում հանդիպելը, բայց հարց է, թե որքանով կարող ենք այդ պարագայում բանակցություններն այնպես վարել, որ  դրանք մեր նկատմամբ չլինեն  ճնշում, և Հայաստանը ստիպված լինի ինչ-ինչ զիջումների գնալ:  Կարծում եմ՝ երրորդ երկրներում հանդիպումներն այս պահին այս բանագնացով  լավագույն լուծումն է:

-Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները  ռոմանտիկ գաղափար չէ՞:

-Դեռ չկան նման հարաբերություններ, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները անպայմանորեն  կապում է Ադրբեջանին հետ. առանց նախապայմանների ասվածն  ընդամենը հայտարարություն է:  Նրանք ասում են՝  առանց նախապայմանների, բայց մենք ամեն ինչ  համաձայնեցնում ենք Ադրբեջանի հետ,  սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի  խաղաղության համաձայնագիր,  լավ կլինի Հայաստանը հրաժարվի ցեղասպանության պնդումներից, Կարսի պայմանագիրը ճանաչվի: Այս բայցերի պարագայում չենք կարող խոսել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին: Հարցազրույցներից մեկում մեր բանագնացը խոստովանեց, որ  Թուրքիան, ի վերջո, առանց նախապայմանների չի առաջնորդվում, փորձում է կապել կրկին Ադրբեջանի կամ այլ գործոնների հետ:  Թուրքիան  համաձայնել է այդ տեսակետին, որպեսզի Հայաստանին, այսպես ասած, «չխրտնեցնի», և Հայաստանը շարունակի իր գործընթացը:

-Ո՞րն է մեր շահը այս ամենի մեջ:

-Ընդհանրապես, նորմալ է, որ Հայաստանը  ճիշտ հարաբերություններ կառուցի  բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ Թուրքիայի: Մեր շահը կլինի այն, որ Թուրքիայի հետ ունենանք Հայաստանի շահերից բխող հարաբերություններ, մեր շահերը  ճիշտ սպասրկվեն:  Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, մեր տարածաշրջանում շախմատային բարդ կոնֆիգուրցիաներով պարտիաներ են ընթանում  և  Հայաստանին պետք են  պրոֆեսիոնալ մասնագետներ այդ գործընթացներով  անվտանգ անցնելու համար: 

-Իշխանության թիմում կա՞ն նման մասնագետներ:

-Ես չեմ տեսնում, բայց հուսով եմ, որ կհայտնվեն:

                                                                                                                                         

Սուսաննա Թամազյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի.Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին Aurus Senat լիմուզինի թարմացված տարբերակը, որով երդմնակալության արարողությանը ժամանել է Պուտինը (տեսանյութ)Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Եվրոպական 11 երկներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)Որդին դաժանաբար ծեծել է 83-ամյա մորը. վերջինս ստացած վնասվածքներից մահացել էԿոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդԺողովուրդ, վաղը ժամը 1-ին էստեղից շարժվում ենք, հիմա գնացեք, մալինայով տաք թեյ խմեք. Սրբազան (տեսանյութ)«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Արթուր ՎանեցյանՀայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերըՉինաստանն ու Ֆրանսիան կփորձեն խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային խնդիրըՎերածննդի շունչը թող հասնի Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակ՝ այսօր և գալիքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մենք լայն հաշտության օրակարգ ունենք, այստեղ չկա ատելություն, ճշմարտությունը հաղթելու է (տեսանյութ)Սրբազանը ողջունում է քայլերթի անվտանգությունն ապահովող ոստիկաններինԻնչպես են նիկոլականները սպասում Սրբազանին՝ ըստ Տիգրան ԱթանեսյանիՇարժումը կարող է կասեցնել սահմանազատումը, եթե հնարավորինս արագ այս օտարամոլ իշխանությունը դուրս մղվի մեր երկրից. քայլերթին միացած ծովագյուղցի (տեսանյութ)Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում Իր ժողովրդին ահաբեկողին անդրադառնալու ոչ մի ցանկություն չունեմ. պատերազմը ինքը երևի արդեն պայմանավորվել է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Իմ ճանաչած Սրբազանը ու կարկուտը»․ տեսանյութ ֆեյսբուքյան օգտատերից Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներինՍրբազանի խոսքերն ազդեցիկ են, դրանք արդարության, հաշտության մասին են, որոնք իրոք անհրաժեշտ ենՀայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըԿուսակցական շահեր այստեղ չկան, որն ինձ համար ամենակարևորն է. Արշակ Զաքարյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն, աղ ու հացով են դիմավորում Բագրագտ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենինՀենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է, հայկական հողեր են հանձնվում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Պատերազմի դուռն իրենք են բացել և դեռ չեն էլ փակել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջԱլիևի հետ Հայաստանը հանձնելու փոխըմբռնում է եղել իշխանության կողմից. Գառնիկ Դանիելյան Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրենԱլեն Սիմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քննարկել են Կովկասի անվտանգային իրավիճակըԿրեմլի քննադատ Կարա Մուրզան բանտում Պուլիցերյան մրցանակ է ստացելՆիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ ՄանուկյանՊուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչու են Մոսկվայում. Կրեմլ
Ամենադիտված