Բեյոնսեն կեցվածք է ընդունել թավշյա մինի զգեստով՝ կրծքավանդակի հատվածում բացվածքներով
ԼուսանկարներԱմերիկացի R'n'B երգչուհի Բեյոնսեն նկարահանվել է թավշյա մինի զգեստով՝ կրծքավանդակի հատվածում բացվածքներով։ Համապատասխան կադրերը հրապարակվել են երգչուհու սոցցանցերում։
40-ամյա Բեյոնսեն իր անձնական բլոգում տեսանյութ է հրապարակել, որում կեցվածք է ընդունել Nensi Dojaka FW 22/23 հավաքածուից կրծքավանդակի հատվածումբացվածքներով թավշյա մինի զգեստով։ Կերպարը համալրվել է Prada-ի արևային ակնոցներով, օղակաձև ականջօղերով, կլատչով և սանդալներով։
«Դուք հրաշալի տեսք ունեք», «Թագուհի», «Շատ թեժ է», «Իսկական աստվածուհի», - գրել են Բեյոնսեի երկրպագուները մեկնաբանություններում։
Այս տարվա հուլիսին Բեյոնսեն թողարկեց 6 տարվա մեջ իր առաջին ալբոմը։ Renaissance կոչվող ալբոմը ռեկորդ է սահմանել Spotify-ում. թողարկումից հետո առաջին օրը ալբոմը լսվել է ավելի քան 43 միլիոն անգամ:
Նախագծի բոլոր երգերը հայտնվել են Spotify-ի լավագույն 25-յակում ԱՄՆ-ում, և դրանցից յոթը տեղ են գտել երկրում ամենաշատ հնչող 10-յակում: