Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Արաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News 

Մենք պետություն կդառնանք միայն այն ժամանակ, երբ մտավորականի ձայնն ու խոսքը լսելի կլինեն պետության կողմից․ Աբգար Ափինյան

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ․com-ի զրուցակիցը «Հայ մտավորականների խորհրդի» նախագահ Աբգար Ափինյանն է։

1․ Հայոց պատմությունը լի է դիպվածներով, երբ հայ ժողովրդի օրհասական պահերին Մտավորականության Ձայնը հնչել է իբրև մարտակոչ, պատգամ, ուղերձ․ հասարակական ու քաղաքական այս ահռելի հարահոսում որտե՞ղ է մտավորականությունը, ոչ թե սոսկ անհատ Մտավորականը։ 

Աբ․Ափինյան - Մեր մտավորականությունը հարազատ ժողովրդի հետ է` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: Ժողովրդի ցավը, մտահոգությունը, հույսն ու հավատը  հայ մտավորականի սրտի և հոգու մեջ փնտրեք` և այդ ժամանակ կգտնենք նաև շատ հարցերի պատասխաններ: Ցավոք, մինչ հիմա չգիտենք` ում մտավորական համարենք: Մտավորական է նա, ով իր ժողովրդի կողքին է նախ և առաջ գործով` թե չէ խոսել ամեն մարդ էլ կարող է: Երբ Արցախի համար ծանր այս օրերին` դեռ հուլիսի սկզբին,  «Հայրենիքի ձայն» թերթի գլխավոր խմբագիր, երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը, Կանադայում մեր ներկայացուցիչ Վահէ Թղլեանը կազմակերպեցին այցելություն Աղավնո, Բերձոր և Ստեփանակերտ, երբ երիտասարդ մշակութային գործիչ Սարգիս Հայենցը կապ հաստատեց Հայ-ռուսական կազակական միավորման հետ` գործելու համար հանուն Արցախի, ես կրկին անգամ համոզվեցի, որ գործն է մտավորականի կոչումը:

Մենք նպատակ էինք դրել ամեն գնով պաշտպանել Բերձորն ու Աղավնոն: Ցավոք, այդ ոգևորիչ այցելությունից շատ չանցած նշված բնակավայրեր մտավ ԱՀ կառավարության անդամը...  պահանջելով, որ հայկական գյուղերի բնակիչները լքեն իրենց տները: Մենք պետություն կդառնանք միայն այն ժամանակ, երբ մտավորականի ձայնն ու խոսքը լսելի կլինեն կառավարության և քաղաքական-կուսակցական  գործիչների կողմից:

2․ Հայաստանն ու Արցախը մեր արժանապատվության վերջին տարածքներն են․ նրանց փրկության համար ի՞նչ ենք անում համահավաք իմաստով և ի՞նչ չենք անում։

Աբ․Ափինյան - Մենք այսօր բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանը հզորացնելու` մեր բանակը, մեր մշակույթը, մեր տնտեսությունը: Դադարեցնել պարգևավճարները` Բանակը զինել է պետք: Սակայն ամենուր գործի գլուխ են կանգնել միջակությունները, անկարող մարդիկ: Նրանք կարող են միայն փչացնել ու կործանել, միակ «գործը», որ կարող անել` հող հանձնելն է` ինչն էլ անում են: Մեր քաղաքական դեմքերին ես ասում եմ` մի խոսեք, գործ արեք երկրի համար: Ժողովրդին էլ խորհուրդ եմ տալիս` մի լսեք խոսողներին. զավզակությունը մեր տունը քանդում է: Լրագրողներն էլ պետք է դադարեցնեն բայղուշությունը, այս սոսկալի մեդիատեռորը` ուղղված մեր ժողովրդի դեմ: Փաստ է, որ Հայաստանում ոչ մի քայլ չարվեց Բերձորն ու Աղավնոն փրկելու համար:

Թեպետ հարգանքով եմ վերաբերվում մեր քաղաքական կուսակցություններին, բայց նրանք պետք է միավորվեն, գործեն միասին, ոչ թե անջատ-անջատ: Միշտ հիշեք` մենք բարեկամներ ունեք ողջ աշխարհում, բայց նրանց հետ պետք է աշխատել, նրանց պետք է Հայաստան հրավիրել: Օգոստոսի 29-ին մեր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը նշանավոր մտավորականների էր հրավիրել մեր երկիր` անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական խաթարված հարաբերությունները: Պետք է սերտացնել նաև հայ-ֆրանսիական, հայ-ամերիկան հարաբերությունները: Իսկ դրա համար, նորից կրկնեմ, մենք պիտի մեր թևերը քշտենք ու եռանդուն աշխատել սովորենք:

Արա Ալոյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավորԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ գյուղապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը
Ամենադիտված