Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

Անհնար է հաղթել տեղեկատվական պատերազմում, քանի դեռ իշխանությունները հիմնավորում են թշնամու նպատակների օբյեկտիվությունը․ բացառիկ հարցազրույց Արմեն Այվազյանի հետ

Интервью

Արմեն Այվազյանը բազմավաստակ գիտնական է, պատմագիտության թեկնածու, քաղաքագիտության դոկտոր։ 1992-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, նաև մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ Այվազյանը 1994 թվականից զբաղվում է գիտական ու հասարակական գործունեությամբ, դասախոսություններով հանդես է եկել ոչ միայն հայաստանյան առաջատար բուհերում, այլև արտասահմանյան համալսարաններում, ինչպես նաև Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում։  Ի դեպ, վերջերս Արմեն Այվազյանը ընթերցողի դատին ներկայացրեց իր հեղինակած «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» բացառիկ աշխատությունը, որի շուրջ հանդիպում և զրույց կայացավ սեպտեմբերի 13-ին, Երևանում՝ Արևահովիտ կազմակերպության գրասենյակում։

Ձեզ ենք ներկայացնում Արմեն Այվազյանի՝ ԼՈՒՐԵՐ․com-ին տված բացառիկ հարցազրույցը։

Պարոն Այվազյան, ադրբեջանական զինուժը կրկին դիմել է ռազմական սադրանքի՝ խախտելով Հայաստանի ինքնիշխան տարածքը, թիրախավորելով ՀՀ մի շարք բնակավայրերի՝ Կապանի, Գորիսի, Սոթքի, Վարդենիսի, Ջերմուկի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքները։ Ցավոք, ունենք զոհեր և վիրավորներ։ Ըստ ձեզ, խաղաղության մասին խոսակցությունները, այդ թվում՝ պաշտոնական մակարդակում, մի՞ֆ էին, կանխատեսելի՞ էր նոր էսկալացիան։

Ա․Այվազյան - Սա կանխատեսելի էր ոչ միայն 2020 թ․ պատերազմի ավարտից հետո, այլ սրանից 25-30 տարի առաջ, ինչ ավարտվել է 1991-1994 թթ հայ-ադրբեջանական պատերազմը։ Դրանից հետո հասկանալի էր, որ եթե Հայաստանը հող է զիջում Ադրբեջանին՝ լինի դա ռազմական ճանապարհով, պարտություն է կրում ռազմաճակատում, թե կլինի խաղաղ բանակցությունների արդյունքում, հետևանքը լինելու էր նույնը, այսինքն՝ Ադրբեջանը ոտքը դնելու էր այդ հողի վրա և սկսելու էր հաջորդ հարձակումը։ Մեր հանձնած յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրը, քառակուսի մետրը դառնում է Ադրբեջանի համար հենադաշտ, որից նա սկսում է իր հաջորդ հարձակումը՝ թիկունքում ունենալով Թուրքիային։ Եվ սա չհասկացան մեր քաղաքական վերնախավի բոլոր ղեկավար գործիչները։

Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին ԱԽ-ին․ սա կարելի է աննախադեպ համարել, քանի որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանը նման կտրուկ ու վճռական քայլերի չի դիմել։ Դուք որևէ հույս ունե՞ք, որ միջազգային հանրությունը, Հայաստանի գործընկերները էական միջամտություն և օգնություն կցուցաբերեն։

Արմեն Այվազյան - Այսպես կոչված միջազգային համայնքի դերակատարները հրաշալի գիտեին, որ Ադրբեջանը պետք է դիմի նման ագրեսիայի։ Ի՞նչ է, նրանց հետախուզությունը չէ՞ր աշխատում Ադրբեջանում, կամ նրանց արբանյակները, որ հետևում են զորքերի ամեն խոշոր տեղաշարժին։ Այդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակվելուց ամիսներ առաջ սկսեցին ահազանգ հնչեցնել, որ գիտեն այդ վտանգի մասին, իսկ մեր դեպքում ոչ մի ձայն չհանեցին, կարծես անակնկալի են եկել բոլորը։ 

Ոչ ոք անակնկալի չի եկել, բոլոր գլխավոր դերակատարները հրաշալի գիտեին, որ Ադրբեջանը դիմելու է ագրեսիվ քայլերի, բոլորը տեղյակ էին Հայաստանի այսօրվա ծանր իրավիճակի մասին, սակայն մատը մատին չեն խփել՝ կանխելու համար ներկա զարգացումները։ Սա լավատեսություն չի ներշնչում, կարծես հուշում է, որ այդ դերակատարների համար նման զարգացումներն առնվազն ընդունելի են, եթե ոչ՝ ողջունելի։ Մենք միայնակ ենք և հույսներս պետք է դնենք միայն մեզ վրա։ Իհարկե, կան այնպիսի ուժեր, որոնք մեզ կօգնեն, եթե մենք ինքներս դիմենք արդյունավետ ինքնապաշպանական գործողությունների։ Այդպիսի ուժերից է այսօրվա դրությամբ Իրանի իսլամական հանրապետությունը։

Ընթերցողի սեղանին է ձեր հեղինակած «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» արժեքավոր աշխատությունը։ Նկատի առնելով թեմայի ընդգրկվածությունը, կարևորությունը, բազմաշերտությունը՝ ընդհանրացրեք, խնդրեմ, գրքի գլխավոր ուղերձները։

Արմեն Այվազյան - Առաջին անգամ այս ուսումնասիրության մեջ համալիր կերպով ուսումնասիրության են ենթարկված 17-18-րդ դարերի արևելահայության ժողովրդավարության հիմնական բաղադրիչները, ցուցանիշները՝ թվաքանակը, բնակչության տարածքային տեղաբաշխվածությունը, բնակչության խտությունը, միգրացիաները, բռնագաղթերը, էթնիկական գործընթացները, մասնավորապես և հատկապես՝ մահմեդականացման գործընթացը, որը այն ժամանակ կոչվում էր «թուրքացում»։ Թուրքացում ասելով՝ հասկանում էին, որ մարդն ընդունել է իսլամ, իր ցանկությամբ հեռացել է հայկական ինքնությունից։ Իսլամ ընդունածն այլևս կորած էր հայ ազգի համար։ 

Գրքի երկրորդ մասը նվիրված է 1720-ականներին կազմավորված հայկական զորքերի թվակազմին, նրանց որոշ մարտական գործողություններին, կազմակերպական կառուցվածքին, հրամանատարական աստիճանակարգին և այլն։ Եվ այս կապը՝ ժողովրդագրության և զորքի թվակազմի միջև, կարևոր է, մի կողմից՝ զորքի թվակազմը օգնում է ճշտել բնակչության թիվը՝ ունենալով որոշակի բանաձևեր (որոնք առաջարկել եմ գրքի մեջ և որոնք հաստատվում են բազմաթիվ օրինակներով), և հակառակը՝ եթե մեզ հայտնի է բնակչության թիվը, ապա կարելի է դրանից արտածել զորքի թվակազմը։

Ահա այս և զուգահեռ խնդիրներն էլ ներկայացնում են այս բավականին բարդ հետազոտության բովանդակությունը։ Նորույթը այս աշխատության մեջ շատ է, և, բնականաբար, այդ նորույթն առաջացնում է նորանոր հարցեր, որոնք հետագա քննության առարկա են լինելու և ինձ, և, համոզված եմ, ուրիշ շատ գիտնականների համար։

Անցյալին հայացք գցելու, պատմաքաղաքական դիպվածները վերլուծելու, համապատասխան հետևություններ անելու ձեր գիտական ջանքերը նաև արդիական ու ապառնի նշանակություն ունեն․ ներկայացված փաստերը գալիս են մերժելու ադրբեջանական պատմագրության կեղծ թեզերը, օգնում իրազեկված լինել և արդյունավետորեն պայքարել թշնամու վարած տեղեկատվական պատերազմի դեմ։ 

Արմեն Այվազյան - Իհարկե, աշխատությամբ հատուկ ուշադրություն է դարձվել այդ հանգամանքին, քանի որ գիտենք ադրբեջանական գլխավոր թեզերից մեկն այն է, որ այստեղ եղել է ոչ թե Հայաստան, այլ արևմտյան Ադրբեջան, Երևանը եղել է ոչ թե հիմնականում հայերով բնակեցված քաղաք, այլ, իրենց պնդմամբ, իբր, մահմեդականներով կամ, ինչպես իրենք են ասում՝ ադրբեջանցիներով, թեև այդ ժամանակ ադրբեջանական էթնոս գոյություն չուներ, այն 20-րդ դարում է սկսել ձևավորվել և այդ էթնոսի կազմավորման գործընթացն առ այսօր էլ շարունակվում է։ 

Այս լույսի ներքո՝ թշնամու հետ տեղեկատվական պատերազմում ի՞նչն է պակասում մեզ, որտե՞ղ են մեր գլխավոր բացթողումները։

Արմեն Այվազյան - Մենք տեղեկատվական պատերազմին չենք մասնակցում պետականորեն, սա՛ է խնդիրը։ Հայ ժողովուրդն այսօրվա դրությամբ գրեթե պետականազուրկ ազգ է և այդպիսի թույլ կազմակերպվածությամբ, երբ քո իշխանությունները հաճախ ոչ թե ազգի կենսական շահերն են պաշտպանում, այլ պարբերաբար հիմնավորում թշնամու նպատակների «օբյեկտիվությունը», այդպիսի պայմաններում անհնար է հաղթել տեղեկատվական պատերազմում, որքան էլ մենք ունենանք նվիրված մտավորականներ, նվիրված սփյուռքահայ կազմակերպություններ, գործիչներ, լոբիստներ։  Առանց պետական անմիջական միջամտության, առանց այս ուղղությամբ պետական հիմնարկների ամենօրյա աշխատանքի, այս բնագավառում միշտ էլ տանուլ ենք տալու։

Զրուցեց՝ Արա Ալոյանը

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное