Ուկրաինական զինուժը երեկ գիշերվանից շարունակել են օդային հարվածներ հասցնել Դոնբասի և ՌԴ կողմից վերահսկվող մյուս տարածքների ուղղությամբ։
Այդ իրավիճակով պայմանավորված, ԼԺՀ-ի Ռուբեժնոյե քաղաքում մարդիկ, ՌԴ-ին միանալու հանրաքվեի շրջանակում, ստիպված քվեարկել են ռմբապաստարաններում, փոխանցում է tvc.ru-ն։
Անցած գիշեր ԴԺՀ-ի մայրաքաղաքի տարբեր շրջաններ ևս հրետակոծվել են, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, կան վիրավորներ։