Շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) Մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել. Բագրատ Սրբազան Ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ) Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ) 

«Հրապարակ». Մատվիենկոն «խանդի տեսարաններ» է բեմադրել

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության մոսկովյան այցի վերաբերյալ ուշագրավ դրվագներ են պատմում։ Հիշեցնենք, որ պաշտոնական այցով, մեծաթիվ պատվիրակությամբ ԱԺ նախագահը հոկտեմբերի 9-12-ը Մոսկվայում էր: Պետդումայում ունեցած հանդիպումների ընթացքում ԱԺ խոսնակը փորձել է հնարավոր բոլոր միջոցներով ցույց տալ, որ պաշտոնական Երեւանը նեղացած է ՌԴ-ից, որը կրավորական կեցվածք ընդունեց ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ։ Ակնարկներ եւ ուղիղ հայտարարություններ են եղել ՀԱՊԿ-ի չեզոքության հետ կապված։

Մեզ պատմեցին, որ ԱԺ նախագահը ռուսական կողմին անգամ արտասովոր առաջարկ է արել, որ Հայաստանում հայ-ռուսական բարեկամության պուրակի կառուցման հարցում համաֆինանսավորում կիրառվի: Թերեւս փորձել է ցույց տալ, որ այդ բարեկամությունն այնքան չարժե, որ Հայաստանն իր վրա վերցնի ֆինանսական ողջ բեռը։ Անգամ գումարի չափի մասին են ասում՝ առաջարկել է, որ 180 հազար դոլարը ռուսները ներդնեն, ինչը տարակուսանքով են ընդունել Պետդումայում, եւ այն քննարկումների առիթ է դարձել։

Նշենք, որ հայ-ռուսական բարեկամության պուրակ հիմնելու մասին պաշտոնական շրջանակներում բարձրաձայնել են ամիսներ առաջ, երբ այդ հարաբերություններում դեռեւս այսպիսի լարում չկար։ Բարեկամությունը խորհրդանշող հուշարձան եւս պետք է տեղադրվի, որի նախագծման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, հայտարարվել է մրցույթ, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն էր։

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի Ռուսաստանի հրապարակում (Երեւանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,- մասնավորապես նշվում է նախարարության հրամանում։ Ի դեպ, ըստ սահմանված չափորոշիչների՝ քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը․ «Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձեւով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները»: Մեզ ասացին, որ հենց այդ արձանի համար է պահանջվել 180 հազար դոլար գումարը, իսկ հարակից պուրակը կկառուցվի ՀՀ բյուջեի հաշվին։

Սակայն ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց հետեւյալը․ «Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մի շարք բարձրաստիճան այցեր է ունեցել, որոնցից որեւէ մեկի ընթացքում Ձեր նշած հարցը չի բարձրացվել։ Հանդիպումներին առավել կարեւոր հարցեր են քննարկվել, մասնավորապես՝ անվտանգությանը վերաբերող եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին առնչվող հարցեր»։

Ի դեպ, մեզ պատմել են նաեւ, որ բավականին դրամատիկ է ստացվել ԱԺ նախագահի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը․ տիկինը պարբերաբար «խանդի տեսարաններ» է բեմադրել եւ ԱԺ նախագահին հանդիմանել է ԱՄՆ կոնգրեսականներին, մասնավորապես` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար։ Սիմոնյանը փորձել է շահել տիկին Մատվիենկոյի սիրտը եւ նրան հրավիրել է Հայաստան»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ)Մեր հերոսների արյունը մեզ վրա է, նրանք բոլորիս համար են իրենց կյանքը ընծայել. Բագրատ ՍրբազանՈւզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ)Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան«Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի Հերոսի մայր տիկին Գոհարը միայնակ փակել էր ճանապարհը, իսկ ոստիկանն իրեն ասում է՝ մի շահարկի որդուդ հանգամանքը. Լիլիթ Աթոյան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում.Արգամ Հովսեփյան 168․am Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել Ալեն Սիմոնյան․ «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ» Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության Փաշինյանը մեկնեց Դանիա Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում Հանդիպում Բագրատ Սրբազանի հետ, օրվա ամփոփում․ ուղիղ Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի Վահե Ղալումյանին ասեք՝ թող խելոք մնա. Բագրատ Սրբազան Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ․ News.am Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է Փաստացի, ընթանում է Աստծո և սատանայի պայքար` բոլոր իմաստներով․ Հայկ ՖարմանյանԴոլարն ու եվրոն էժանացել են 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրաՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ պատգամավոր
Ամենադիտված