Բուզովան հայտնել է՝ որն է իր ամանորյա գլխավոր ցանկությունը
ԼուսանկարներԵրգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան TNT «Ճակատագրի ինքնահեգնանք» ֆիլմի պրեմիերային բացահայտել է իր ամանորյա գլխավոր ցանկությունը, մեջբերում է Ura.ru-ն։
Բուզովայի խոսքով՝ 2023 թվականին նա ցանկանում է դասավորել իր անձնական կյանքը։ «Ես ուզում եմ հաջորդ տարի այնպիսին լինել, որ ոչ ոք ինձնից չփախչի, որպեսզի ես վերջապես ապրեմ այդ երջանկությունը՝ սիրված լինեմ, ցանկալի ոչ միայն իմ հանդիսատեսի, ու օտար մարդկանց, այլ նաև իմ տղամարդու համար», - ասել է Բուզովան, ով խաղում է Գալյայի դերը Էլդար Ռյազանովի հայտնի կինոժապավենի վերամշակված տարբերակում։
Բացի այդ, նա իր երկրպագուներին է փոխանցել իր ամանորյա բարեմաղթանքները։ «Եվ եթե ինչ-որ բան սխալ է գնում, պարզապես անջատեք ձեր ուղեղը, միացրեք Բուզովային, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի», - ասել է նա: