Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ) Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ) Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան Առաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ) 

Գյուրջինյանը նոր մարդ չէ բուհի համար․ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի ԺՊ-ին

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։

ԿԳՄՍ նախարարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի պաշտոնակատար նշանակելու իրավական հիմքերին՝ նշելով, որ այդ մասին համապատասխան որոշումը նախապես ուղարկվել է նաև բուհ:

«Կառավարության համար՝ որպես բուհի հիմնադրի, առաջնային պարտավորություն է գործադրել բոլոր ջանքերը՝ բուհի բնականոն աշխատանքը և կրթական ծրագրերի անխափան իրականացումն ապահովելու համար, որն ամենակարևորն է: Սա է մեր գերխնդիրը: Կարծում եմ՝ դրանում համոզվել եք դեռևս հունվարի վերջին, երբ ունեինք իրավական փակուղի. թե՛ բուհի կանոնադրության և թե՛ որևէ այլ իրավական ակտում չկար կարգավորում, որն այդ պահին թույլ կտար լուծելու բուհի անխափան գործունեության, աշխատավարձերի վճարման և այլնի հետ կապված մի շարք հրատապ հարցեր: Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրեց կանոնադրության փոփոխություն, որը թույլ տվեց կանոնադրության ուժով ռեկտորի պարտականությունների կատարումը պատվիրակել բուհի պաշտոնատար անձին, ինչի արդյունքում այս ընթացքում կազմակերպվեց բուհի գործունեությունը»,- նշել է նախարարը:

Համաձայն հիմնադրամների մասին օրենքի՝ 2-ամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ չձևավորելու հետևանքով, որոշվել է ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որը առավելագույնը 6-ամսյա ժամկետով պետք է իրականացնի անհրաժեշտ քայլերը՝ խորհրդի ձևավորում, ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում և այլն: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ այս ընթացքում բուհին առնչվող իրավական գործընթացները հանգուցալուծում կստանան և, հիմք ընդունելով դատական որոշումները, կիրականացվեն հաջորդ քայլերը:

«Հենց այս նպատակով է ձևավորվել ժամանակավոր խորհուրդ»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ սա չի սահմանափակում բուհական ինքնավարությունը:

ԿԳՄՍ նախարարը բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ Դավիթ Գյուրջինյանը կկարողանա ամբողջացնել բուհի ներսում ակադեմիական մթնոլորտի, կրթության որակի, կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված ջանքերը:

«Դավիթ Գյուրջինյանը նոր մարդ չէ բուհի համար, այստեղ ունի ավելի քան 2 տասնյակ տարիների աշխատանքային փորձ: Հուսով եմ՝ կունենանք բավարար ակադեմիական միջավայր և մակարդակ՝ բոլոր հարցերը քննարկելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է կառուցողական բոլոր քննարկումների համար:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես սկզբունքային, ճիշտ աշխատանքի կողմնակիցն եմ՝ ակադեմիական պատշաճ միջավայրի ապահովման համար: Կուզեի, որ մեր համատեղ աշխատանքի ընթացքն անխաթար լիներ: Ակնկալում եմ ձեր աջակցությունը: Կարևորում եմ նաև ուսանողներին այս գործընթացները ճիշտ բացատրելու անհրաժեշտությունը»:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հարցերին՝ անդրադառնալով բուհական ոլորտում նախանշված բարեփոխումներին, դրանց առնչությամբ շրջանառվող թյուրընկալումներին և շահարկումներին:

Նախարարն ընդգծել է, որ բուհերի միավորման և խոշորացման ծրագիրը նախատեսված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով» և վերաբերում է բուհական ողջ համակարգին: Նախատեսվող միջոցառումները միտված են բուհերի մրցունակության բարձրացմանը՝ միջազգային վարկանշային սանդղակներում տեղ գտնելու նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան«Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրըԼեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալԱյսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների, Նկարիչների միությունում (տեսանյութ)Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան«Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ (տեսանյութ)Ժողովու'րդ ջան, անձրևը չդադարե՞ց, լավ, ամեն դեպքում դուրս գանք արդեն Եկեղեցուց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ ԴանիելյանԱռաջ հպարտ էինք, որ հայ ենք՝ հիմա երես չունենք վերադառնալ. լիբանանահայ (տեսանյութ)«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր էԱռանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ)Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղըՈստիկանն արցախցի կնոջն ասել է` երեխայիդ ծախի, ապրի (տեսանյութ)Վետերանները մրցել են շախմատում՝ նվիրված Հաղթանակի օրվան Ժողովու՛րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցըՍարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը«Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի Հերոսի մայր տիկին Գոհարը միայնակ փակել էր ճանապարհը, իսկ ոստիկանն իրեն ասում է՝ մի շահարկի որդուդ հանգամանքը. Լիլիթ Աթոյան (տեսանյութ) Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Տարեվերջին Հայաստանում կանխատեսվում է մինչև 1.5 տոկոսի գնաճ. Մարտին Գալստյան Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Վարդան Ոսկանյան ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում.Արգամ Հովսեփյան 168․am Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել Ալեն Սիմոնյան․ «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ» Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության Փաշինյանը մեկնեց Դանիա Հանուն հայրենիքի շարժմանը միացած քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում Հանդիպում Բագրատ Սրբազանի հետ, օրվա ամփոփում․ ուղիղ Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի Վահե Ղալումյանին ասեք՝ թող խելոք մնա. Բագրատ Սրբազան Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ․ News.am Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է Փաստացի, ընթանում է Աստծո և սատանայի պայքար` բոլոր իմաստներով․ Հայկ ՖարմանյանԴոլարն ու եվրոն էժանացել են 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրաՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ պատգամավորԴուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև․ Վահե Սարգսյան ՀՀ-ում ակնկալիք կարելի է ունենալ պետական ապարատը վերականգնելուց հետո. Մկրտչյան Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Ամենադիտված