Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ) Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համար Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին Հրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Թբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ) 

Յուրի Նավոյան․ երեք հիմնարար խնդիրներ բացասաբար են ազդում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ընկալման և երկկողմանի հարաբերությունների վրա

Հասարակություն

2023 թ․ մայիսի 26-ին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անցկացրեցին «Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների, գիտա-կրթական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի բացմանը ելույթներ ունեցան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը, Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Մասնավորապես, Յուրի Նավոյանը նշեց, որ միջազգային հարաբերությունների ոլորտում ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնի՝ հանձին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի և հայ-ռուսական հասարակական դիվանագիտության սուբյեկտի՝ ի դեմս ԴԻԱԼՈԳ կազմակերպության, միջև հարաբերությունները զարգանում են համակարգային և դինամիկ կերպով։ Գործող համաձայնագրի հիման վրա պարբերաբար տեղի է ունենում գիտական նյութերի փոխանակում և փոխադարձ տեղեկատվական աջակցություն, համատեղ միջոցառումներ են կազմակերպվում հայ-ռուսական համագործակցության, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության հարցերով։  

Հերթական համատեղ կլոր սեղանը, որը երրորդն է վերջին չորս տարվա ընթացքում, տեղի է ունենում միջազգային ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում, որը հաճախ ջնջում է ռազմավարական միությունների և գործընկերությունների վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումները։

Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար ենթարկվում են տարատեսակ փորձությունների,  ինչը հաճախ փոխադարձ ընկալման ճգնաժամի է հանգեցնում։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բազմաթիվ անգամներ ընդգծել են ռազմավարական հարաբերությունների պահպանման կարևորությունը։ Բայց ցանկացած բնույթի միջպետական կապերը զուրկ չեն խնդիրներից և հակասություններից, և հայ-ռուսական երկխոսությունը այդ հարցում բացառություն չէ, հատկապես միջազգային հարաբերությունների ներկա ճգնաժամային իրադրության պայմաններում։

ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարը ուշադրություն հրավիրեց երեք հիմնարար խնդիրների վրա, որոնք, ըստ նրա՝ բացասաբար են ազդում փոխադարձ ընկալման և երկկողմանի հարաբերությունների վրա։

  1. Միջպետական հարաբերությունների պրիմիտիվացումը։ Հաճախ հայկական և ռուսաստանյան քաղաքական և վերլուծական շրջանակները պարզունականացնում են այս կամ այն քաղաքական գործընթացները՝ հասարակությունում ստեղծելով սև և սպիտակ պատկերներ։
  2. Բացասական փոխընկալումը և ոչ բավարար չափի փոխըմբռնումը։ Միմյանցից որոշակիորեն չափազանցված սպասումների պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունները ծայրահեղ հիվանդագին են ընդունում երկու երկրների այս կամ այն քաղաքական քայլերը։
  3. Կայուն համակարգայնության բացակայությունը և քաղաքական գործընթացների անհատականացումը։ Հաճախ առանձին քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ բարձրացված են բացարձակ դիրքի և բոլոր հանրաճանաչ և ոչ հանաճանաչ հայտարարություններն ու որոշումները անհատականացվում և տարածվում են միջպետական հարաբերությունների վրա։

Ելույթ ունեցողի համոզմամբ՝ այս պայմաններում մեծ է երկու երկրների վերլուծական հաստատությունների, գիտա-կրթական հաստատությունների և հասարակական դիվանագիտության սուբյեկտների դերը հայ-ռուսական հարաբերություններում շահերի փոխադարձ օբյեկտիվ ընկալման և փոխըմբռնման համար համարժեք մեխանիզմների ձևավորմանը աջակցելու գործում։ 

Յուրի Նավոյանը նաև ընդգծեց, թե հարկ է ըմբռնել, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն միջազգային իրավունքի սուբյեկտներ են, որոնք իրենց պրագմատիկ շահերն ունեն, այլ նաև ինքնատիպ քաղաքակրթություններ՝ կրելով պատմական մեծ ժառանգություն։ Այդ ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է որակական օրակարգի և համոզիչ փոխգործակցության միջոցով հաղթահարել հիմնարար խնդիրները, որոնք խանգարում են սթափ գնահատել իրական մարտահրավերները և վտանգները։

Ապա Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովևի և իրավաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահ Սամվել Կարախանյանի  մոդերատորությամբ միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը, «Շանթ» հոռուսատաընկերության քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը, SivilNet ինտերնետ-հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը։

Ներկայացված զեկուցումները բուռն քննարկման արժանացան միջոցառման մասնակիցների կողմից, որից հետո կլոր սեղանի փակման խոսքերով հանդես եկան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Ամփոփելով կլոր սեղանի աշխատանքը, Յուրի Նավոյանը նշեց, որ հասարակությունների և պետական ապարատի մակարդակով փոխադարձ ընկալման գործոնը հաճախ որոշիչ է համարվում և կանխորոշում  երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաջողությունը կամ ձախողումը։ Հայ-ռուսական հարաբերություններում իրականության փոխադարձ ընկալման պարբերաբար առաջացող ճգնաժամի թեմայով ներկա քննարկումը, ըստ նրա՝ ընդգծեց չորս ուղղություն։

  1. Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հենվում է աշխարհաքաղաքական շահերի և միջպետական իրավա-պայմանագրային բազայի վրա։
  2. Որոշակի գործընթացների արդյունքում երկու կողմերի համար առաջանում են անհանգստացնող իրավիճակներ։
  3. Հայ-ռուսական հարաբերություններում փոխադարձ ընկալման մակարդակում ոչ միշտ են համարժեքորեն արտացոլվում եղած փաստական իրավիճակը և մյուս կողմի ինքնագնահատականը։
  4. Անհրաժեշտություն կա ուժեղացնելու հասարակական երկխոսության մեխանիզմները և կատարելագործելու միջպետական հարաբերությունների օրակարգը, որպեսզի դրանք լիարժեքորեն համապատասխանեն իրենց նշանակությանը և ավելի համոզիչ լինեն։

«Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի մասնակիցները վստահություն հայտնեցին, որ քննարկման արդյունքները և արված եզրահանգումները հետաքրքիր և կիրառելի կլինեն Հայաստանի և Ռուսաստանի գործադիր մարմինների համար։

 

  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանն Արագածի դպրոցում ստուգել է ծորակներն ու պատերի ներկը (տեսանյութ) Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսլանդիայի նախագահ Գուդնի ՅոհաննեսոնինՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թ․-ի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՑավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Չեք նեղվո՞ւմ առաստաղի ցածրությունից․ Փաշինյանը ծանոթացել է դպրոցի դահլիճի ավարտական աշխատաքներին (տեսանյութ)Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արմավիրի մարզում բացվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 581.6 մլն դրամՔրիս Ջենները թանկարժեք խաղալիք է նվիրել Քիմ Քարդաշյանի որդուն (լուսանկար)Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու ՋերսիումՓորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից․ Ալեն Սիմոնյան Մեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհըՄի՛ տրվեք սադրանքներին․ ի՞նչ պետք է անի ցուցարարը․ հրապարակվել է ուղեցույցԻ՞նչ հիմքով ազատ արձակվեցի. Տիգրան Ուրիխանյան Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ազատվել է պաշտոնից 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Էջմիածնում ձերբակալված անձանց մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, նրանք ազատ են արձակվել. Մելիքյան Էս ներկե՞լ են, թե՞ տենց է եղել. Նիկոլ Փաշինյանը Մեծամորի նորակառույց մանկապարտեզում է (տեսանյութ) Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլի» եզրափակչից
Ամենադիտված