Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում Դոհա Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Աստղագուշակ մայիսի 20-ի համար Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին 4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել է Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահ 

ՀՀ-ն ներկայացնող ոհմակը չպիտի հասցներ իրավիճակն այս կետին․ Արմեն Աշոտյան․ News.am

Քաղաքական

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը հերթական սադրանքի դիմեց Արցախում։ Չնայած Արցախի խորհրդարանի կոչին, Արարատ Միրզոյանը շարունակեց բանակցել Բայրամովի հետ։ Ինչպե՞ս պետք է վարվեր Հայաստանի պատվիրակությունը։

Հայաստանի գործող վարչախումբը վաղուց և հրապարակավ ձեռքերը լվացել է Արցախից: Ադրբեջանական սադրանքով զուգորդված վաշինգտոնյան հանդիպումը դրա ընդամենը հերթական արարներից մեկն է: Ձեր հարցի ուղիղ պատասխանը շատ պարզ է: Հայաստանը ներկայացնող  ոհմակը չպիտի հասցներ իրավիճակը այս կետին, իսկ եթե էլ ավելի անկեղծ` նրանք վաղուց չպիտի լինեին իշխանության և չպիտի բանակցելու իրավունք ունենային: Իսկ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար երեսափրում`«facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է, որի արդյունքում ինչ-որ մի, ոչինչ չնշանակող, գեոպոլիտիկ թուլափայ ձևակերպում շպրտեն իրենց տեքստի մեջ: Ու կապ չունի, թե ինչ և ոնց են գրելու առկա տրամաբանության մեջ, դա բոլոր դեպքերում կանաչ լույս է վառելու Արցախի հայաթափման նիկոլա-ալիևյան համատեղ ջանքերի համար:

Ամերիկյան կողմը բանակցությունները որակեց կառուցողական, իսկ ադրբեջանական սադրանքի համար երկու կողմերին հանդարտության կոչ արեց։ Այս անգամ եւս երկարատեւ բանակցությունները կարծես թե կոնկրետ համաձայնությունների չեն հանգել(համենայնդեպս հրապարակավ այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ)։ Սպասե՞լ այս իրավիճակում սահմանային լարվածության մեծացման։

Առկա բանակցային միջավայրը ես կբնութագրեի որպես «երեք ամեն ինչի» սկզբունքներ, որոնցով փոխարինվեցին հայտնի Մադրիդյան սկզբունքները: Այդ սկզբունքներն են.

     ա. Ադրբեջանը ուզում և անում է ամեն ինչ

     բ. Հայաստանը տալիս է և զիջում է ամեն ինչ       

    գ. Միջազգային միջնորդները աչք են փակում ամեն ինչի վրա

Այս եռանկյան մեջ Ադրբեջանը կարող է ձեռնարկել ցանկացած նոր սադրանք` առանց Հայաստանի կողմից համարժեք դիմադրության և առանց միջազգայիններից վախենալու:

Արարատ Միրզոյան–Ջեյք Սալիվան– Ջեյհուն Բայրամով հանդիպմանը, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ, Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաեւ զորքերի հետքաշման կարեւորությունը: Այս հարցերում հնարավոր կլինի՞ հասնել էական առաջընթացի։

Քանիցս շեշտել եմ, որ հայ-ադրբեջանական օրակարգի զատումը արցախյան բանակցություններից դավաճանություն է ոչ միայն արցախահայության, այլ հայկական ազգային շահերի հանդեպ: Ալեն Սիմոնյան կոչվող թյուրիմացությունը օրերս Արցախին առաջարկել է գնալ և ինքնուրույն բանակցել Ադրբեջանի հետ: Պատկերացնու՞մ եք անբարո ցինիկության աստիճանը: Այսինքն, Նիկոլը նախ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինել, հետո` Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո` համաձայնում է Բաքու-Ստեփանակերտ իրականում ուղղահայաց հիերարխիկ,  այլ ոչ թե հորիզոնական «երկխոսությանը», մի հատ էլ որոշում է այդ ձևաչափի օրակարգը, սահմանելով ինչ-որ վերացական «իրավունքներ և անվտանգություն» բանաձև, որում, շեշտեմ, չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ահա այս քառաստիճան դավաճանություններից հետո սեփական լողավազանում գանգատուփի պարունակությունը վերջնականապես լվացած «խոսնակը» հանդգնում է փաստացի հեգնել 120.000 արցախահայերին:

Պարոն Աշոտյան, օրերս Փաշինյանը քննիչ հանձնաժողով էր կրկին եկել, որտեղ անդրադարձավ նաև Ձեր քննադատությանը։ Դուք ասել էիք, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորումը նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ տեղ է գտել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով: Փաշինյանն ասել է՝ պետք չէ շփոթել իր ասածները, նա ոչ թե ФСБ –ի մասին է ասել, այլ խաղաղապահների։ Իրականում շփոթմունքի՞ խնդիր կա։

Փաստենք, որ Նիկոլի ծրագրային ստերը ավելի մշակված են և սահուն, քան իր համար անհարմար հարցերին պատասխանելիս արտաբերած աբսուրդը: Ի՞նչ շփոթմունքի խնդիր կարող էր լինել: Հայաստանի ինքնիշխանության կամ ռուսական առաջարկների տեսակետից ի՞նչ տարբերություն, թե ռուսական կոնտինգենտների անունը դրվեր խաղաղապահ, ФСБ-ի զորքեր, թե ансамбль песни и пляски имени Александрова ?. Ուստի Նիկոլի այդ բացատրությունը ևս կեղծիք էր, հերթական ակնբախ  «կռուտիտ»:

Ինչու՞ Ձեր անցած ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր։ Ձեր այս հարցին Փաշինյանը հակադարձեց՝ 2016 թվականին Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք։ Ինչու՞ քառօրյա պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանն այդ քայլին չգնաց ու ի՞նչ կտար այդ ճանաչում, եթե 44–օրյա պատերազմի օրերին լիներ։

Նիկոլի պատասխանների որակի մասին նախորդ ձևակերպումներս վերաբերում են նախ այս փնթի արձագանքին:  Հիշեցնեմ նրան, որ իմ հոդվածում ես բարձրաձայնել եմ Արցախի հնարավոր ճանաչման հարցի օգտագործումը 44-օրյայի բանակցային թոհուբոհի մեջ: Եվ հենց Սերժ Սարգսյանը այդ դիվանագիտական «Իսկանդերը» օգտագործել է 2016-ին Ապրիլյանի 3-րդ օրը, ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ընթացքում: Բարձրաձայնվել է շատ ուղիղ և կոշտ:

Ես վստահ եմ, որ հենց այդ քայլը, գումարած մեր զինված ուժերի հաջողությունները մարտադաշտում, բերեցին նրան, որ Ապրիլյանը տևեց ընդամենը 4 օր, և ոչ թե 44: Նիկոլի խոսքերում ինքնախոստովանական է այն մոտեցումը, որ նրա մտքով անգամ չի անցել նման բանակցային խոսույթ ձևավորել և օգտագործել պատերազմի ընթացքում Ադրբեջանի վրա իրական միջազգային ճնշում գործադրելու համար:

Ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ եւ բանակցային հարթակում, եւ սահմաններին։

Նախորդ հարցերից մեկին պատասխանելիս արդեն ներկայացրել եմ «երեք ամեն ինչի» սկզբունքները, որոնք այսօր թելադրում են զարգացումները թե դիվանագիտական, թե դաշտային հարթություններում: Քանի Նիկոլը իշխանություն է և նա է մեզ ներկայացնում միջազգային ասպարեզում, մեզ հետ կշարունակեն վարվել այնպես, ինչպես վարվում են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազիՀակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է, մենք ոչ մի տեղ չենք գնալու. Սրբազան (տեսանյութ)Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ)Մենք ընդդիմադիր չենք, մեր կյանքն ենք միայն ուզում, պետությանն ընդդիմադիր այդ մարդն ու իր խմբակն է (տեսանյութ)Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում ԴոհաՈՒՂԻՂ․ Դեպի Կիրանց ճանապարհը փակ է, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարասյանը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղՈւժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն ՎրթանեսյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԽորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն ՄանուկյանՀամոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, մենք կիսում ենք ձեր վիշտը. Ալեն ՍիմոնյանՄեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»․«Հինգ իրավապաշտպաններ»Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահԻրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն ՊետրոսյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ)Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ)Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան ԱբրահամյանԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումըՋուր չի լինիԱբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դիԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըԷս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան խնդիրներ առաջացել. Ավինյան (տեսանյութ)Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ)Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում ինդուստիալ չափերի. Ավինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը շարժվում է Կիրանց (տեսանյութ)Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)Հյուսիս-հարավի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԻրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի ՈւՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանում նիստ է անցկացնում«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիԻմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարարՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբԻրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվենԻրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԳլխատվեց Իրանը... մեծաթիվ փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էրԻրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասինԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters
Ամենադիտված