Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովին Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին 

Ամերիաբանկն արժանացել է 4 մրցանակի Global Finance-ի կողմից

Հայաստան

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում

Ամերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի` բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման 4 մրցանակի Լոնդոնում կայացած` կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Հայաստանում կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» անվանակարգում, իսկ այս տարի նաև արժանացել մրցանակի տարածաշրջանային երեք անվանակարգում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կայունությանն ուղղված նախաձեռնություններում ակնառու առաջնորդության համար: Մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

 

  • 2023թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

 

Global Finance-ի կայուն ֆինանսավորման մրցանակները կոչված են գնահատել համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակով կազմակերպությունների ջանքերը` ֆինանսավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են` մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և նպաստելու մարդկության համար ավելի կայուն ապագա ստեղծելուն: Հաղթողներն ու մրցանակակիրներն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ներառյալ կառավարման քաղաքականությունը և նպատակները, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կայունությանն ուղղված ֆինանսավորման ոլորտում չափելի ձեռքբերումները:

«Վերջին մի քանի տարում էներգիայի գներն աշխարհում ենթարկվել են զգալի տատանումների համավարակի ու տարածաշրջանային հակամարտությունների պատճառով: Եվ այդուհանդերձ` կայունությանն ուղղված ֆինանսական պարտավորությունները մնացել են անփոփոխ, և իր կայուն ֆինանսավորման մրցանակներով Global Finance-ն ըստ արժանվույն գնահատում է այն բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք 2022թ. ընթացքում հետևողականորեն հանդես են եկել կայուն զարգացմանն ուղղված առաջարկներով, շարունակել և զարգացրել ֆինանսավորումն այս ոլորտում», – նշեց Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Այս մրցանակները վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը խթանելուն ուղղված մեր հետևողական ջանքերի ու նշանակալի առաջընթացի մասին` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա հիմնված մեր կայունության ռազմավարության համաձայն: Մենք հավատարիմ ենք մեր գործունեության մեջ պատասխանատու գործելաոճ և նորարարական ֆինանսական գործիքներ ներդնելու մեր սկզբունքներին՝ կայուն զարգացում ապահովելու և երկարաժամկետ արժեք ստեղծելու համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Global Finance-ին` մեր այս ձգտումների շարունակական գնահատման համար», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։     

Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար և երկրի տնտեսության մեջ զգալի դերակատարում ունեցող կազմակերպություն` Ամերիաբանկը շարունակելու է զարգացնել իր «կանաչ» ակտիվների պորտֆելը: Մշտապես կարևորելով «կանաչ» տնտեսության խթանման գործում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը` Ամերիաբանկը 2009թ-ից ի վեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար է ներդրել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում:

2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց «կանաչ» պարտատոմս, իսկ 2022թ. բանկն առաջինը Հայաստանում հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի հրապարակային առաջարկով: Ամերիաբանկի թողարկած բոլոր «կանաչ» պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, իսկ դրանց միջոցով ներգրավված միջոցները` շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ ուղղվել են բանկի «կանաչ» ակտիվների պորտֆելի ֆինանսավորմանը` վերականգնվող էներգետիկայից մինչև թափոնների կառավարում:

Բանկի անունից մրցանակներն ստացել է Լոնդոնում Ամերիաբանկի ներկայացուցիչ Արմեն Ասլանյանը: Նշենք, որ 2023թ. Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է Global Finance ամսագրի 2 մրցանակի` «Հայաստանի լավագույն բանկ 2023» և «Հայաստանի լավագույն ներդրումային բանկ 2023»:

Global Finance-ի մասին

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ. և ունի 50,000 ընթերցող 192 երկրում, տարածքում և շրջանում: Global Finance-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգ ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումներ կայացնելու համար: Ամսագրի կայքը – GFMag.com-ը – առաջարկում է վերլուծություններ և հոդվածներ, որոնք միջազգային ֆինանսական շուկաներում 36 տարվա փորձի ժառանգությունն են: Global Finance-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` ամբողջ աշխարհում: Իր մրցանակաբաշխությունների ժամանակ Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ համաշխարհային ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով «Էսքան չի կարելի չհարգել էս ուսադիրը», «Ինչու՞ են առանձին տանում մի լրագրողի», «Ձեռքդ քաշի» ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջելԴենիս Գլուշակովը հեռանում է «Ուրարտու»-ից Քուրիկ ջան. ոստիկանները՝ ԱԺ կին պատգամավորներին այսպես են դիմում (տեսանյութ) Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն Իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում չկա, հանգիստ եղեք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Տավուշեցի ՔՊ-ականը չգիտի, թե արդյոք Կիրանցը բաժանվում է երկու մասի սահմանազատման հետևանքով (տեսանյութ) Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Կանգնել եք, էս ճանապարհը փակել եք, որ ի՞նչ. Ավետիք Չալաբյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Ձեր սրտերում դաջված են՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան. տավուշեցին՝ ոստիկաններին (տեսանյութ) Լարված իրավիճակ. «Ես պատգամավոր եմ, պարտավոր եք ինձ ասել՝ ինչի եք ստեղ պատ կազմել» (տեսանյութ)Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամեն ինչ նորմալ է, Փաշինյանի հրաժարականի մասով քննարկում չկա. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Մեծ ցավով ենք ընդունել Ռայիսիի, Աբդոլահիանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը․ Սուրեն ՊապիկյանԻրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանԲագրատ Սրբազանը ջուր է տալիս այսօր նվեր ստացած շանը (տեսանյութ)Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլինՍա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում․ Ստեփան ԴաինելյանԲրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ Տավուշում թեժ «հերոսամարտեր» են, Սրբազանին արգելում են մտել Կիրանց, իսկ տավուշցի ՔՊ-ական պատգամավորը աղբի մասին քննարկում է անում Երևանում (տեսանյութ)Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան
Ամենադիտված